Հայաստանում ըմբշամարտի բարձրակարգ մրցավարներ քիչ ունենք. Գևորգ Ալեքսանյան
Սպորտ
Ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանի կարծիքով, ըմբշամարտի փոփոխված կանոնները ամբողջությամբ չէ, որ թույլ են տալիս բացառել մրցավարի ազդեցությունը գոտեմարտի ելքի վրա:
«Ըմբշամարտի կանոնները նախկին տեսքին են բերվել, բայց ոչ ամբողջությամբ: Նորից մենամարտում կա «չորեքթաթ» դրությունը («партер»): Ընդհանուր առմամբ, լավացել են գոտեմարտերի որակները, քանի որ մարզիկներին հնարավորություն է տրվում երկու անգամ «աշխատելու»: Բայց ասեմ նաև, որ թերություններ կան: Սակայն այս կանոնադրությունն էլ թույլ չի տալիս, որ մրցավարի ազդեցությունը չպակասի գոտեմարտի ելքի վրա»-լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:
Վերջինս, խոսելով Հայաստանի առաջնության մրցավարության մասին, փաստեց. «Հայաստանում ըմբշամարտի բարձրակարգ մրցավարներ քիչ ունենք: Պետք է նախ մրցավարների քանակն ավելացնել, քանի որ նրանք հոգնում են շատ գոտեմարտեր դատելուց: Պետք է կարողանանք որակական աճ գրանցել դասընթացների միջոցով»:
Նախօրեին կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, չեմպիոններ դարձան. 55 կգ քաշային կարգում՝ Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ` Սլավիկ Գալստյանը, 67 կգ` Կարեն Ասլանյանը, 72 կգ` Արման Բաղդասարյանը, 77 կգ` Կարապետ Չալյանը, 82 կգ` Էդուարդ Սարգսյանը, 87 կգ` Մաքսիմ Մանուկյանը, 97 կգ` Վաղինակ Մինասյանը, 130 կգ` Էդգար Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան