Despasito-ն նոր սկանդալի պատճառ է դարձել
Հունվարի 28-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կայացված անարդար որոշումներից մեկը հանրային լայն քննարկման առիթ է դարձել. Խոսքը գնում է YouTube-ում ռեկորդ սահմանած իսպանալեզու Despasito երգի մասին, որը որևէ մրցանակի չի արժանացել:Forbes-ն ու Vulture-ը, ինչպես նաև երգի բազմաթիվ երկրպագուներ իրենց դժգոհությունն են հայտնել այս կապակցությամբ: Despasito-յի ձախողումը նույնքան աղմկահարույց էր, որքան այս երգի՝տարվա ընթացքում գրանցած հաջողությունը:Երգի երկրպագուները մրցույթի կազմակերպիչներին մեղադրել են «վաճառված» լինելու, ինչպես նաև ռասիզմի համար, ասել է թե՝ պարզապես չեն ցանկացել մրցանակ շնորհել իսպանալեզու երգին: Ի դեպ, մրցանակաբաշխության պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ մրցանակի է արժանացել ոչ անգլալեզու կատարումը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը