Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) 

Քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերն անհրաժեշտ է դարձնել ավելի կիրառելի և մատչելի. վարչապետ

Հայաստան

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: 

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում սահմանվել են նախագծման թույլտվության մեջ շենքերի և շինություննների ճակատների ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների համամասնությունների, գունային լուծումների և օգտագործվող շինարարական նյութերի վերաբերյալ պահանջները, պարզեցվել են ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերը: Մշակվել է ՀՀ բնակավայրերում նոր կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի գունային լուծումները սահմանող ուղեցույց, որը ներկայացվել է ՀՀ մարզպետներին` համայնքներում քննարկելու և առաջարկություն ներկայացնելու համար: Կարեն Կարապետյանը կարևորել է վերը նշված ուղղություններով իրականացված աշխատանքը և հանձնարարել կոմիտեին՝ բոլոր համայնքներում իրականացնել համապատասխան վերահսկողություն՝ շենքերի հետ կապված պահանաջները պահպանելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:

Վերանայվել է համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը: Այս առումով, կառավարության ղեկավարն ընդգծել է. «Քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերն անհրաժեշտ է դարձնել ավելի կիրառելի և մատչելի, անհրաժեշտ է, որպեսզի դրանք մշակվեն Քաղաքաշինության պետական կոմիտեի «խաղի կանոններին» համապատասխան»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

Քաղաքաշինության ոլորտում բիզնես գործունեությունը զարգացնելու և խթանելու նպատակով էապես պարզեցվել են ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերը, թույլտվությունների տրամադրման գործընթացը կանոնակարգելու համար պարզ ու հստակ ընթացակարգ սահմանելու նպատակով մշակվել է գործող ընթացակարգի փոփոխության առաջարկ, որը նախատեսում է գործառույթների զգալի մասն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ www.e-permits.am միասնական համակարգի միջոցով: Իրականացվում են նաև առցանց թույլտվությունների տրամադրման համակարգի սպասարկման ընթացիկ աշխատանքները: Վարչապետ Կարապետյանին զեկուցվել է նաև այն աշխատանքների ընթացքը, որոնք կնպաստեն Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում մեր երկրի դիրքի բարելավմանը: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է հստակ ժամկետներ սահմանել քաղաքաշինական բոլոր բարեփոխումների իրականացման ուղղությամբ և դրանց ընթացքը պարբերաբար ներկայացնել կառավարություն: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշել է, որ գլխավոր խնդիրը ոչ միայն ՀԲ վարկանիշում տեղ զբաղեցնելն է, այլ առաջին հերթին դա անհրաժեշտ է մեր երկիրն արտաքին ներդրումների համար գրավիչ դարձնելու առումով: «Մեր գլխավոր նպատակը պայման փոխելն է, որպեսզի երկիրը զարգանա»,- ընդգծել է վարչապետը: 

Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակում նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված 560 մլն դրամի հաշվին լուծվել է մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր: Ըստ պատասխանատուների, ընդհանուր առմամբ, աղետի գոտու բնակարանային ապահովման ծրագիրը կատարված է 90%-ով. 2008-2017թթ. մոտ 65 մլրդ դրամի հաշվին արդեն իսկ լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Ընդ որում, ամբողջությամբ լուծված է քաղաքային բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիր: Մնացած 10%-ի կամ աղետի գոտու գյուղական բնակավայրերի 542 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ: 

Կոմիտեի կողմից հավաքագրվել և ամփոփվել է հանրապետության բնակավայրերում առկա բազմաբնակարան շենքերի, այդ թվում՝ 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի թվի, դրանց կառավարման ձևի, ինչպես նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի փաստացի վիճակի վերաբերյալ ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որի վերլուծության արդյունքները և ուրվագծված հիմնական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն կառավարության աշխատակազմ: Նշվել է, որ հանրապետությունում առկա է պետական և համայնքային սեփականության կիսակառույց 209 շենք-շինություն, որոնցից 147-ը հնարավոր է ավարտին հասցնել, իսկ մնացած ենթակա են քանդման: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նշված 147-ի հետ կապված ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հաշվի առնելով տարբեր ընտանիքների բնակարանային խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ մասնավոր հատվածին ներգրավելու հնարավորությունը: 

Նշվել է նաև, որ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքների շրջանակում ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի վերաբերյալ կոմիտեի առաջարկությունները՝ նախագծի տեսքով: 
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շինարարության ոլորտում գնագոյացման խնդիրներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխտանանքերին: 

Կարեն Կարապետյանն առաջարկել է քաղաքաշինության ոլորտում իրականացվող և նախատեսվող ներդրումային ծրագրերի, ինչպես նաև կոմիտեի պատվիրատվությամբ կյանքի կոչվող այլ ծրագրերին անդրադառնալ առաջիկայում՝ իր մոտ հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար
Ամենադիտված