Ողբերգական վրաերթ Կոտայքի մարզում
Արտակարգ Պատահար
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 39-ամյա Հարություն Մանուկյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում իր վարած Opel Zafira մակնիշի 35 MF 684 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 60-ամյա Դերենիկ Դավթյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն, պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը