ՀՀ ոստիկանությունը պատրաստակամ է ընդլայնել հարաբերություններն Իրանի ոստիկանական կառույցների հետ
Հասարակություն
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հունվարի 30-ին ՀՀ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, ողջունելով հյուրերին` Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների ոստիկանական կառույցների սերտ համագործակցության կապակցությամբ և հավաստեց, որ Հայաստանի ոստիկանությունը պատրաստակամ է առավել ընդլայնելու գործընկերային հարաբերությունները:
Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել հայ ոստիկանների աշխատանքը, մասնավորապես, զբոսաշրջության ընդլայնվող ծավալների պայմաններում անվտանգության պահպանման և զբոսաշրջիկների ապահովության երաշխավորման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության հետագա խորացման, փորձի փոխանակման, հանցավորության դեմ համատեղ պայքարի, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը