Մենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից 

Արմեն Սարգսյանն անդրադարձել է Վազգեն Սարգսյանի հետ հարաբերություններին ու վարչապետի պաշտոնից հեռանալու պատճառներին

Քաղաքական

ՀՀԿ կողմից առաջարկված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական էլիտայի, ղեկավարության հետ քաղաքակրթական հակասություններ չի ունեցել և չունի. Հակասություններ չեն եղել նաև Վազգեն Սարգսյանի հետ:Այս մասին Արմեն Սարգսյանը հայտնեց «Շանթ» հեռուստաընկերության հետ  հունվարի 30-ին կայացած հարցազրույցում:

«Խոսվում է Վազգեն Սարգսյանի և ձեր հակասությունների մասին այն ժամանակ, երբ դուք թողեցիք վարչապետի պաշտոնը: Դուք արդեն ասել եք, որ դա սուտ է: Ես ցանկանում եմ ավելի խորը վերցնել. արդյո՞ք ունեիք, կամ  ունեք քաղաքակրթական հակասություններ Հայաստանի էլիտայի, Հայաստանի ղեկավարության հետ»,- լրագրողի հարցին ի պատասխան Արմեն Սարգսյանն ասաց. «Իհարկե, սա լրագրողի տված շատ նուրբ հարց է, որի պատասխանը մեկն է՝ ոչ: Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի մասին ձեր տված հարցին. վերջերս Դավոսում կրկին քննարկվեց այն խնդիրը, որ 21-րդ դարի սկզբում առկա է այսպես կոչված «սուտ լուրի» ֆենոմենը: Սա գլոբալ երևույթ է, գլոբալիզացման ձևերից մեկը, և, վերջապես, մարդիկ հասկացան, որ դա նաև շատ հզոր գործոն է, որը կարող է հսկայական ազդեցություն ունենալ ոչ միայն առանձին երկրների տարածքում, այլև միջպետական հարաբերություններում: Եթե վերադառնանք 1997թ, ապա առաջին սուտ լուրերից մեկը, որը տվյալ դեպքում, կարծում եմ, չարամիտ սուտ էր, դա այն սուտն էր, որը խոսում էր իմ և Վազգեն Սարգսյանի միջև ենթադրական կոնֆլիկտի մասին: Ես դրա մասին չեմ խոսել 20 տարի, քանի որ, ի վերջո, հեշտ չէ ու ցանկալի չէ, երբ մարդն իր անձնական կյանքը պատմում է բոլորին: Բայց հասկանում եմ՝ եթե ՀՀ Նախագահն ինձ առաջարկել է լուրջ մտածել ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, ու, չնայած կան, բնականաբար, անձնական կյանքի սահմաններ, սակայն որոշ դրվագներով ես պետք է կիսվեմ»:

Արմեն Սարգսյանը հայտնեց, որ 1997թ-ին հիվանդացել էր ծանր հիվանդությամբ: «Սկզբում ինքս չէի գիտակցում դրա ծանրությունը, և, իրականում, երախտապարտ եմ մի քանի անձի, որ ժամանակին ինձ ստիպեցին զբաղվել իմ առողջությամբ: Նրանցից առաջինը Եվրոպական բանկի նախկին նախագահ, Ֆրանսիայի նախկին ֆինանսների նախարար Ժակ Դելարոսիեն էր, ում հետ Վաշինգտոնից վերադարձի ժամանակ Լոնդոնում հանդիպեցինք՝ քննարկելով ՀՀ-ին տրամադրվող վարկային գիծը: Ժակն իմ լավ բարեկամն էր, նա ինձ ասաց. «Արմեն, դուրս չես գալիս, շատ ես նիհարել և ինչ-որ հիվանդագին բան կա»: Պատասխանեցի, որ հոգնած եմ, ճանապարհորդում եմ, ինչին ի պատասխան նա ասաց, որ ոչ մի վարկ չի քննարկի, մինչև ես իմ բժշկին չտեսնեմ: Բժշկի մոտ այցելելուց հետո պարզվեց, որ հիվանդություն ունեմ, որը կարող է և շատ ծանր լինել, և դրա համար անհրաժեշտ է հաջորդ հետազոտությունն ու, գուցե, շտապ վիրահատություն: Վերադարձա Երևան, կիսվեցի այս լուրով Հանրապետության նախագահի հետ և գործընկերների շատ փոքր խմբի հետ, որոնց թվում էին Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Սարգսյանը, և այդ ժամանակ Ներքին գործերի և անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը: Նրանք պնդեցին, որ ես, անպայման, շտապ մեկնեմ բուժվելու: Նրանց ևս շնորհակալ եմ, որովհետև եթե ժամանակին չէի մեկնի, այլ ավելի ուշ կմեկնեի, քանի որ չէի գիտակցում հիվանդության խորությունը, պաշտոնով իմ վրա դրված պատասխանատվությունը առաջացրել էր, ինչ-որ իմաստով, իրականության  զգացման կորուստ: Արդյունքում մեկնեցի բուժման Լոնդոն, օդանավակայանում ինձ ճանապարհում էր Վազգեն Սարգսյանը: Վիրահատվեցի, ապա երկար՝ 1.5 տարի շատ ծանր բուժման ճանապարհ եմ անցել: Եթե Ժակ Դելարոսիեն, Հանրապետության նախագահը և գործընկերները ինձ չստիպեին, այսօր դուք ուրիշ մարդու հետ հարցազրույց կանցկացնեիք: Դրա համար երախտապարտ եմ»,- պատմեց Արմեն Սարգսյանը:

Նա հավելեց, որ շատ լավ բարեկամներ են եղել Վազգեն Սարգսյանի հետ:

«Հասկանում եմ, որ եթե անգամ ինչ-որ հրաշքով այսօր Վազգենը լիներ իմ կողքին և երկուսով միասին ասեինք, որ այդ լուրերը սուտ են, միևնույն է, կգտնվեին «սրամիտ» անձինք, ովքեր կասեին, որ պայմանավորվել ենք: Իհարկե, ցավոք Վազգենը կենդանի չէ, բայց ես հաճույքով հիշում եմ իրեն: Ընկերների, բարեկամների հետ մենք Վազգենենց ամառանոցում հաճախ էինք լինում, որտեղ ես ու նա միշտ մրցում էինք թենիս խաղալիս: Ես խաղում եմ մանկուց, համարյա՝ պրոֆեսիոնալ, իսկ Վազգենը շատ էր ուզում լավ թենիսիտ դառնալ, արդյունքում՝  ցանկացած խաղ վերածվում էր ինչ-որ հետաքրքիր երևույթի»,- եզրափակեց նա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ ազդեցություն ունի մանգոն օրգանիզմի վրաԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՆոան հանդես է եկել հայտարարությամբ. երևանյան ակումբը դիմել է ՀՖՖ ղեկավարությանըԱվստրալիայում խստացվում են սոցիալական ցանցերի օգտագործման կանոնները անչափահասների համարՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՄենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Ֆրանսիայում ուժեղացվում են կիբեռանվտանգության պահանջներըԳերմանիայում քննարկվում են թվային տվյալների պաշտպանության նոր կանոններ Կանադայում ուժեղացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՀամաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են կարևոր տնտեսական ցուցանիշների հրապարակմանըԽոշոր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)
Ամենադիտված