«Ժամանակ». Կհայտնվի փակուղային վիճակում
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ականները պատրաստվում են առաջիկայում կուսակցության խորհրդի նիստ հրավիրել եւ երկրի վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին: Նրանց մնում է միայն համոզել թեկնածուին կամ ստանալ թեկնածուի համաձայնությունը, քանի որ դեռեւս 4 տարի առաջ Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին:
Բայց եթե ՀՀԿ խորհուրդը նման որոշում կայացրեց, Սարգսյանը կհայտնվի փակուղային վիճակում, որովհետեւ մի կողմից սեփական խոստումն է, մյուս կողմից՝ կուսակիցների որոշումը: Չնայած հանրային շահերը միշտ առաջնային են անձնականից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը