«Արսենալ»-ի պարտությունը տրամաբանական բացատրություն չունի. Վենգեր
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մեկնաբանել է Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «զինագործների» կրած պարտությունը «Սուոնսի»-ի դեմ խաղում:
«Մենք թույլ էինք տալիս «Արսենալ»-ին ոչ բնորոշ թիմային սխալներ: Դա էլ եղավ թիմի պարտության պատճառը: Այս խաղի որոշիչ պահերից մեկն այն էր, որ երբ հաղթում էինք 1:0 հաշվով, ընդամենը վայրկյաններ անց գնդակ ընդունեցինք: Մենք բոլորս մեղավոր ենք այս պարտության մեջ, և ոչ մի տրամաբանական բացատրություն չկա դրա համար»,-Վենգերի խոսքը փոխանցում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ այս խաղում իր նորամուտը լոնդոնյան թիմում նշեց նաև Հենրիխ Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան