Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը Գերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները 

Արմեն Սարգսյանը կփոխի՞ խաղի կանոնները...

Վերլուծական
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` դառնալ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն, Արմեն Սարգսյանի համար «անսպասելի սպասվածն էր»: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը։
 
Հարցազրույցում Սարգսյանը բավական համոզիչ կերպով հերքեց այս օրերին իր անվան շուրջ պտտվող մի շարք լուրեր, մասնավորապես՝ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած հակասությունների և «Լիդիան» ընկերության հետ ունեցած կապերի շուրջ: Մյուս կողմից՝ Սարգսյանը չի հերքում, որ խորհրդակցական ծառայություններ է մատուցել «Լիդիան» ընկերությանը, ինչը ինքնին չի բացառում, որ Ամուլսարում որոշակի շահագրգռվածություն նա, այնուամենայնիվ, ունի: Բացի այդ, եթե դիտարկենք Արմեն Սարգսյանին՝ ֆինանսական գրծունեության և արված ներդրումների տեսանկյունից, ապա ի հակադրություն մի շարք երկրներում կատարած ներդրումների, նա Հայաստանում ներդրում չի արել, բացի Ամուլսարի ոսկու աղմկահարույց և կործանարար ծրագրից:
 
Արմեն Սարգսյանի նույնիսկ ոչ թեմատիկ, քաղաքական և ծրագրային բաղադրիչներից զուրկ հարցազրույցը մարտահրավեր էր Հայաստանի օլիգոպոլ համակարգին, որովհետև Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը խորթ է հայաստանյան քաղաքական իրականությանը: Երեկ նա նրբանկատորեն հասկացրեց, թե ամենևին էլ մտադիր չէ սահմանափակվել «Անգլիական թագուհու» կարգավիճակով: «Մարդիկ կարող են գնահատական տալ՝ առանց իշխանության, չգիտեմ, առանց լիազորությունների, որոնց հետ ես, իհարկե, համաձայն չեմ, որովհետև եթե ուշադիր կարդան Սահմանադրությունը՝ կտեսնեն, որ որևէ սահմանափակ միապետություն չէ, այլ եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին»,- երեկ ասել է «Շանթ»-ի զրուցակիցը:
 
Արմեն Սարգսյանը ինքն իրեն վերապահում է վերկուսակցական գործառույթներ: Շատերը «երբեք քաղաքականությամբ զբաղված չլինելը» հասկացել են «ապաքաղաքական» իմաստով, սակայն ասվածի իրական իմաստն ավելի հստակ լինելու համար տեղին կլիներ ասել «վերկուսակցական»: Ինչն ավելի հասկանալի է դառնում Սարգսյանի այն խոսքերում, որ մինչև վերջնական պատասխան տալը ցանկանում է հանդիպել կուսակցությունների, մտավորականների և այլոց հետ: Այսինքն, վերջնական որոշում կայացնելու համար բավական չէ ՀՀԿ-ի կողմից առաջադրված լինելը, ինքը ցանկանում է լինել վերկուսակցական գործիչ, այսինքն՝ լինել բոլորինը: Կարող ենք առայժմ փաստել, որ նա չի լինելու միայն ՀՀԿ-ի նախագահը: Սա արդեն նոր իրողություն է, որի պատճառով նրան մամուլում սկսեցին հեգնանքով անվանել «Անգլիական թագուհի»` չհասկանալով Բրիտանիայի թագուհու իրական լիազորությունները, որոնք ավելի բարձր են, քան անգամ կառավարման ամենաուժեղ նախագահական մոդել ունեցող երկրների նախագահներինը:
 
Որքան էլ Սարգսյանը խոսի իր ապագա առաքելության բովանդակության մասին, հասկանալի է՝ միայն իր ցանկությունն այս հարցում բավարար չէ: Արմեն Սարգսյանի ցանկությունը զուգորդվում է Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ: Կդառնա՞ 4-րդ նախագահը նոր և ռացիոնալ համակարգի ստեղծող, թե՞ կբավարարվի Սերժ Սարգսյանի «նոր ոգին» լինելով: Արմեն Սարգսյանը լուրջ մարտահրավերի առջև է կանգնած: Հասարակության ատելությունն իշխանությունների և բոլոր տեսակի «ընդդիմությունների» նկատմամբ այն աստիճանի է հասել, որ ցանկացած, այսպես ասած, չպղծված կադր, որին հրապարակ է բերում իշխող ուժը, ապրիորի ընկալվում է  հանցապետության «արգասիք»:
 
Մեկ բան անհերքելի է՝ Արմեն Սարգսյանի ընտրությունից հետո վերադասավորումներ կլինեն ներքաղաքական դաշտում: Արմեն Սարգսյանի հարցազրույցը հաստատեց՝ խաղատախտակի վրա ավելանում է մի ֆիգուր, որը  կարող է ունենալ բավականին լայն օրակարգ հատկապես Արևմուտքում՝ ի տարբերություն ներկայիս վարչապետի, ով նման օրակարգի գոյության պատրանք ստեղծելու համար ստիպված է աստղաբաշխական գումարներ ներդնել «Դավոսյան պուտյովկա» գնելու համար:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունը
Ամենադիտված