«Աշտարակ կաթ»-ը՝ հերթական սկանդալի կիզակետում
Հասարակություն
Հերթական սկանդալն է հասունանում «Աշտարակ կաթ» ընկերության շուրջ։
Կաթնամթերք արտադրող այս ընկերութունը դատի է տվել Հայաստանում գործող տասնյակ ՓՄՁ ներկայացուցիչների՝ գումարի բռնագանձման պահանջով։
Ինչպես տեղեկանում ենք datalex.am տեղեկատվական պորտալից, ընկերության Սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը դատական հայցեր է ներկայացրել բազմաթիվ (240) ԱՁ-ների նկատմամբ, պատճառաբանելով, որ վերջիններս չեն կատարել հաշիվ-ապրանքագրերով սահմանված պարտավորությունները և չեն վճարել իրենց առաքված կաթնամթերքի դիմաց։
Նշենք, որ կան արդեն մի շարք բավարարված հայցապահանջներ, որոնցից մեկով, օրինակ, ընկերություններից մեկը «Աշտարակ կաթ»-ին պետք է վճարի ավելի քան 919.770 ՀՀ դրամ:
ԱՁ-ներից ընկերությանը վճարվելիք պարտքի չափը որոշ դեպքերում հասնում է երկու միլիոն դրամի։
Նշենք, որ ԱՁ ներկայացուցիչնեը չեն ընդունում իրենց ուղղված մեղադրանքը՝ նշելով, որ իրենք պարտաճանաչ կերպով կատարել են վճարումները ընկերության առաքիչներին, «Աշտարակ կաթ»-ի այս քայլը որակել են ընդամենը ընկերութան ֆինանսական խնդիրները լուծելու տարբերակ։
Կատարվածը ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց ճշտել ընկերութան տնօրինությունից։
Տնօրենի կամ որևէ այլ պատասխանատուի հետ կապվել մեզ այդպես էլ չհաջողվեց, իսկ ընկերությունից հայտնեցին, որ կխոսեն միայն հարկ լինելու դեպքում։
Աղավնի Սուքիասյան


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող