Օվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի «ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը Մոսկվային Վարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին Ռասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավ Պուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջ Ո՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է Հարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքը Կառավարությունում պաշտոնանկություններ են եղել Թրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունը Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Վենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդ 

«Սեֆ»-ից տուժածները մինչ օրս ոչ ոսկու տերն են, ոչ փողի

Հասարակություն

«Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված գողությունից տուժած հաճախորդներն անորոշության մեջ են: Բանն այն է, որ դեպքից մեկ ամիս է անցել, քաղաքացիներից մի մասի ոսկեղենը գտնվել է, մյուս մասինը՝ ոչ: Ու թեև տուժածներին ասել են, թե ոսկեղենն առկա է, բայց այդպես էլ ցույց չեն տվել, ինչն էլ թերահավատության առիթ է տվել:  

Հիշեցնենք, որ կազմակերպության դրամապահոցից հափշտակվել էր մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդեր՝ մոտ 7200 դոլար արժողությամբ, և 8.300.000 դրամ գումար: Կազմակերպությանը պատճառվել է մոտ 281.000.000 դրամի գույքային վնաս: Ավելի ուշ ձերբակալվեց մասնաճյուղի կառավարիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանը: Օրերս էլ հայտնի դարձավ, որ գործով հետախուզվող Արսեն Գրիգորյանին մահացած են գտել գերեզմանատանը:

Տուժածների հոսքը դեպի կազմակերպության վանաձորյան մասնաճյուղ՝ չի դադարում: Վարկային կազմակերպությունն այս ամբողջ ընթացքում տուժած հաճախորդների հետ քննարկում է գողացված ոսկու փոխհատուցման տարբերակները: Սակայն շահառուները դժգոհ են. բանկն առաջարկում է իր կողմից գնահատված չափով գումարային փոխհատուցում: Այս ընթացքում բանկը հաճախորդներին զգուշացնում էր վճարել ամսական տոկսագումարները, այլապես դրանց վրա կհաշվարկվեն տույժեր ու տուգանքներ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում տուժած քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իր ոսկեղենը չհայտնաբերվածների մեջ է. «Ես համաձայն չեմ առաջարկվող փոխհատուցման տարբերակին, քանի որ իմ ոսկու շուկայական արժեքը շատ ավելին է, քան «ՍԵՖ»-ն է գնահատել: Իրենք ասում էին, որ միայն մայր գումարն են փոխհատուցում, մինչ այդ մուծած տոկոսներն էլ համարում էին տոկոսների մարում, քեզ հատկացված գումարը մուծում ես, պայմանագիրը համարում են չեղյալ: Մենք էլ ստիպված մուծում էինք ամսական տոկոսագումարը՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Տոկոսագումարների սառեցման մասին հայտարարում են մեկ ամիս անց միայն, բայց ամբողջ ընթացքում պարտադրում էին վճարել»,- ասում է նա:
 
«Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված գողությունից տուժած Դավիթ Ամիրյանն էլ հայտնեց, որ իր ոսկեղենն այդպես  էլ չի հայտնաբերվել՝ մտահոգություն հայտնելով, որ ինքը խնդրի առաջ է կանգնել և իրեն ընդհանրապես չի գոհացնում վարկային կազմակերպության փոխհատուցման առաջարկը. «Առաջարկել են 13.5-ով փոխհատուցում, բայց ես համաձայն չեմ դրա հետ: Դիմում եմ գրել, պատասխանն ամսի 6-ին կստանամ: Ասում են, թե պատրաստ են փոխհատուցել այնքան, որքան բանկն է գնահատել, սակայն բանը նրանում է, որ բանկը գրավը որպես ձուլակտոր է գնահատել, բայց իմ ոսկեղենը զարդ է ու շատ ավելի թանկ արժե, քան իրենց առաջարկած գումարը: Եթե ոսկեղենը չեն կարող տալ, ուրեմն թող շուկայական արժեքով փոխհատուցեն»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը: 

Բանկում կատարված գողությունից տուժած Անահիտ Ավագյանն ասաց, որ իրեն նամակի միջոցով տեղեկացրել են, որ իր ոսկեղենը գտնվել է. «Ինձ sms-ով տեղեկացրել են, որ իմ գրավադրած ոսկեղենը գտնվել է: Ոսկեղենը չեմ տեսել, բայց վստահեցրել են, որ կա: Ասացին՝ դատավարությունից հետո կգա բանկ և կկարողանանք տեսնել: Ստիպված սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի: Մենք, իհարկե, 100 % համոզված չենք կարող լինել, բայց հուսանք, որ կա»,- ասաց բանկի հաճախորդը՝ ավելացնելով, որ այս պահին սպասողական վիճակում են և շարունակում են վճարել տոկոսագումարները:

Նույն խնդիրն է նաև Քաջիկ Սաղումյանի և Սուսաննա Զատիկյանի մոտ. մեզ հետ զրույցում վերջիններս նշեցին, որ հաճախորդներից ոչ ոք փաստացի չի տեսել իր ոսկեղենը: 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Politico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավՀարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվելՊուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջՈ՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ էՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը Սև ծովի վրայով 79 թռիչք է իրականացրելՀարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքըԿառավարությունում պաշտոնանկություններ են եղելՀարավային Կորեայում սպասվում են իշխանական լուրջ փոփոխություններ․ փոխվում են նաև հետախուզության ղեկավարներըԹրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունըԱրին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսքԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկըՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՎենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլարԱվստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսելԼեհաստանը պնդում է՝ Ռուսաստանը երկու անգամ փորձել է սպանել ուկրաինա-ամերիկացի ռեփերինԲեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներ
Ամենադիտված