Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Հասարակություն
Հունվարի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է:
Գորիս - Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը