Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է (լուսանկարներ)
Այլ
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» արգելոցի տեղամասի տեսուչը հունվարի 31-ին պլանային շրջայցի ժամանակ արձանագրել է գայլերի ոհմակի հարձակում եվրոպական այծյամի վրա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, տեսուչի և վերջինիս ուղեկցող շան մոտենալու ժամանակ գայլերը փախել են: Կենսոլորտային համալիրի աշխատակիցները վիրավոր կենդանուն, որի վերքերը՝ տեղում արտաքին զննությամբ խորը չեն եղել, տեղափոխել են գրասենյակի տարածք։ Անասնաբույժի միջամտությամբ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կենդանու կյանքի հետ և կարճ ժամանակ անց այծյամը սատկել է: Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին: Սահմանված կարգով դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։




















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը