Դեսպան Մելքոնյանը Կահիրեում ներկայացրել է Հայաստանը
Արտաքին Քաղաքական
Կահիրեի «Կոսմոպոլիտ» միջազգային ակումբը հունվարի 29-ին կազմակերպել է Հայաստանին նվիրված հատուկ երեկո, որին ներկա էին ակումբի անդամներ, Եգիպտոսի հասարակական և գործարար շրջանակների, Կահիրեի հայ համայքնի ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հայաստանին նվիրված հանգամանալից ելույթով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով ներկայացրեց Հայաստանի և հայ ժողովրդի անցած ուղին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերությունները, տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները, մշակութային առանձնահատկությունները, երկրի զբոսաշրջային գրավչությունն ու հայկական Սփյուռքի դերակատարությունը։
Դեսպան Մելքոնյանը նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Հանդիպման ավարտին դեսպան Մելքոնյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն և հայկական երաժշտության համերգ։
Տեղեկանք. «Կոսմոպոլիտը» Եգիպտոսում գործող նշանավոր ռոտարական ակումբներից է, որն իր շարքերում միավորում էինչպես եգիպտացի, այնպես էլ՝ օտարերկրացի տարբեր ոլորտների գործիչների»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու