Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր Վրթանես Ողբերգական դեպք Կոտայքում․ «Firebird» ԱԲ գործարանի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից ընկել է և մահացել Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Սևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ Փաշինյան Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգված Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտ Արաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնում 

«Ժամանակ». Ակա՞ն, թե՞ հենարան

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարման նոր մոդելի անցման համատեքստում կատարվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը լինելու են վարչապետին ենթակա մարմիններ, ներկայիս կառավարությանն առընթեր կարգավիճակի փոխարեն: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ այդպիսով ձեւավորվում է այդ կառույցների համար քաղաքական պատասխանատու անձ, ներկայիս փաստացի քաղաքական պատասխանատուի բացակայության պայմաններում:

Այստեղ ձեւավորվում է բավականին ուշագրավ մի իրավիճակ: Առաջին հայացքից երկու այս գերատեսչությունները անմիջականորեն դնելով վարչապետի ենթակայության տակ, ամրացվում է նրա դիրքը, ուժեղացվում է վարչապետի իշխանությունը: Մյուս կողմից, սակայն, առավել լայն դիտարկելով իրավիճակը, նկատելի է դառնում, որ խոսքն ավելի շուտ վերաբերում է բալանսավորմանը, քանի որ նոր մոդելի պայմաններում ըստ էության վարչապետի ենթակայությունից դուրս է բանակը: Խաղաղ պայմաններում չկա Գերագույն գլխավոր հրամանատար, հայտարարված պատերազմ թերեւս չի լինի, համենայնդեպս, տեւական ժամանակահատված:

Պաշտպանության նախարարությունը ղեկավարում է նախարարը, իհարկե պաշտպանական քաղաքականությունը մշակում է Անվտանգության խորհուրդը, որը ղեկավարում է վարչապետը, սակայն խնդիրն այն է, որ այդ խորհուրդն իր գործունեությամբ, այսպես ասած, կոլեգիալ բնույթի է, եւ այստեղ վարչապետի գերակա մեծամասնությունը ամենեւին երաշխավորված չէ՝ կազմի ինստիտուցիոնալ ձեւավորման տեսանկյունից: Օրինակ՝ ԱԽ անդամ պետք է լինեն երեք փոխվարչապետները, եւ այստեղ հնարավոր են տարբեր կոնֆիգուրացիաներ: Ըստ այդմ, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետի ենթակայության տակ դնելը իրականում ավելի շատ բալանսավորում են առկա իրավիճակը, քան մեծ առավելություն տալիս վարչապետին: Սա իհարկե սցենարային տարբերակներից մեկն է, որը սակայն վկայում այն մասին, որ իրադարձությունների զարգացումը ամենեւին չի գտնվում միարժեք ու անշեղ գծի վրա, եւ ձեւավորվում է մի իրականություն, որը հնարավորություն է տալիս ադապտունակ դարձնել ցանկացած սցենար կամ պլան:

Անկասկած է, որ իշխանության վերադասավորման կամ վերակառուցման ներկայիս գործընթացը տեղի է ունենում դիրքային բավականին կոշտ պայքարով, որտեղ յուրաքանչյուր տեղի ու սանտիմետրի համար առկա է բավականին լարված մրցակցություն: Այդ հանգամանքի վառ վկայությունը դարձավ, օրինակ, էներգետիկայի նախարարի հրաժարականի պատմությունը, երբ Հայաստանի կառավարությունում գրանցվեց թերեւս աննախադեպ իրավիճակ՝ պաշտոնապես հայտարարվեց նախարարի հրաժարականը, իսկ հետո հայտարարվեց, որ նախագահի եւ վարչապետի հետ զրույցի արդյունքւմ նա կշարունակի պաշտոնավարումը: Ըստ այդմ, սանտիմետր առ սանտիմետր, պաշտոն առ պաշտոն եւ լիազորություն առ լիազորություն ներհամակարգային դիմակայությունը դրսեւորվում է բոլոր ուղղություններով:

Այդ իրավիճակում, միանգամայն հավանական է, երբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրականում լինեն դե յուրե ենթակա վարչապետին, սակայն դե ֆակտո հենց վարչապետը լինի այդ կառույցներին ենթակա: Հենարանի փոխարեն դրանք կարող են լինել ականներ՝ դրված վարչապետի տակ, այդ թվում նաեւ քաղաքական պատասխանատվությամբ, որ դրվում է վարչապետի ուսերին: Հայաստանում համակարգը մոդելային առումով ենթարկվում է փոփոխության, ձեւավորվում են դե յուրե նոր հարաբերություններ, սակայն ակնհայտ է, որ դե ֆակտո մակարդակում դեռեւս տեւական ժամանակ պահպանվելու է հարաբերությունների նախկին կանոնակարգը եւ, այսպես ասած, նվազագույնը իներցիոն ազդեցությունը: Այդ առումով, ներկայումս կատարվող փոփոխությունները, կառուցվածքային կազմավորումները, ըստ երեւույթին, նույնքան միջանկյալ են, ընդ որում անկախ Սերժ Սարգսյանի կարգավիճակից, որքան միջանկյալ է այդ ամենի պլաստը՝ խորհրդարանական մեծամասնությունը:

Ներկայումս Հայաստանն անցումային փուլում է եւ գլոբալ իմաստով բոլոր լուծումներն են կրում այդ փուլի ազդեցությունը, ըստ այդմ կանխորոշիչը առավել մասշտաբային նախաձեռնություններն են, որոնք պարփակում են ներկայիս ներքին գործընթացը, այսպես ասած՝ ներսից ու դրսից: Դրանք հիմնական առումեվ երկուսն են՝ նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն ու դրանից մոտ մեկ ամիս անց ներկայացված բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը: Դրանք այն ռելսերն են, որոնցով պետք է անցնի Հայաստանն անցումային կամ միջանկյալ այս փուլից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիՈղբերգական դեպք Կոտայքում․ «Firebird» ԱԲ գործարանի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից ընկել է և մահացելՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրըTelegraph. Մեծ Բրիտանիան նպատակ ունի առաջնահերթ մուտք ունենալ ԵՄ արհեստական ​​բանականության շուկաԿոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոնՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել ՀայաստանըԵրևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՌուբիոն խոստովանել է, որ Ուկրաինական հակամարտությունը հեշտ չէ լուծելCBS. ԱՄՆ-ը առայժմ չի զրկի ուկրաինացի փախստականներին երկրում մնալու իրավունքիցՍևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ ՓաշինյանԾննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգվածՈւկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներինԲոլսոնարոյի որդուն կասկածում են փողերի լվացման մեջԾեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՀյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվելՎարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտԱրաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՓրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՌուբիոն կոչ է արել Զելենսկիին կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրաՄրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքըՏիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասինՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՖրանսիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 17-ի անկարգությունները որակել է իշխանությունների ձախողումՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39.128.615 դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցողը մեր հետաքրքրությունից դուրս է․ Պապոյանը՝ 44-օրյայի ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասինՌուբիո. Թրամփի՝ Ուզբեկստան այցը կքննարկվի 2027 թվականին«Պաշտպանե՛ք կենդանիներին»․ կադրեր՝ COP17-ի տաղավարումԹրամփի խորհրդականը հայտարարել է, որ Զելենսկու շրջապատը շահույթ է ստանում հակամարտությունից Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններինՍարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. armsport.amՌուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել ենԱրաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին հանրապետության վրա հնարավոր կրկնակի հարձակման դեպքում վտանգի մասին Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ ՊապոյանՖրանսիայի Ներքին գործերի նախարարությունը ընդունել է մի քանի քաղաքներում վերահսկողության կորուստը«Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ»․ Գագիկ ԾառուկյանԳլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինՓաշինյանը պաշտոնից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ ՎանոյանինՇիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՖրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Հայաստանի կառավարության «Կադրային բանկում» ընդգրկվել է 269 մասնագետ՝ 29 երկրիցԱրաղչին՝ Մակրոնին․ «Դուք ինքներդ եք պատրաստել ձեր մահիճը»Թրամփ. Զելենսկու հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին Տիգրան Աբրահամյան․ «Բաքվում գերության մեջ գտնվող հայերի կյանքին ու առողջությանը մշտական սպառնալիք է առկա»
Ամենադիտված