«Ժամանակ»․ Ընդդեմ Խոսրով Հարությունյանի
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ «Ծառուկյան» խմբակցությունը ամբողջ կազմով բոյկոտել էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը: Խմբակցությունը հանձնաժողովում ներկայացված է հինգ անդամով, այդ թվում՝ հանձնաժողովի փոխնախագահ Արգամ Աբրահամյանը և ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բոյկոտի պատճառը հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի պահվածքն է, ով ոչ միայն ամեն ինչ անում է «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած նախագծերը մերժելու համար, այլ վերջերս անդրադառնալով Միքայել Մելքումյանի ներկայացրած նախագծերից մեկին՝ հայտարարեց. «Նույնիսկ տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը նման մակարդակի նախագիծ չէր կարող ներկայացնել»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը