«Հրապարակ»․ «Համախմբում»-ը փոշիանում է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
««Համախմբում» կուսակցությունը, ՕՐՕ-ի հանգույցը, փոշիանում է: Օսկանյանը թողել-գնացել է ԱՄՆ` թիմակիցներին ասելով` քաղաքական հույսեր չունեմ: Գաղափարական թեւը, Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ, հասարակական կազմակերպություն է ստեղծել, զբաղվում է անշառ քննարկումներով: Իր հերթին Վահեն թիմակիցներին ասել է` Հայաստանում 3 տարի քաղաքական պրոցես չի լինի։ Հիշեցնենք` նա բավականին մտերիմ է Արմեն Գեւորգյանի, Վիգեն Սարգսյանի հետ, ում հետ ժամանակին աշխատել է նախագահականում՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք․ նա Քոչարյանի ռեֆերենտներից էր: «Համախմբման» փորձագիտական թեւը` Անդրանիկ Թեւանյան, Երվանդ Բոզոյան, նույնպես «պարապուրդի» է մատնված, մանավանդ Կամանդույուշչիի` Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո: Նախորդ օրն էլ պարզվել է, որ Օսկանյանին մտերիմ զույգը` Արտակ Բշտիկյանն ու Ռուբեն Կարապետյանը (վերջինս նաեւ «Հոգեւոր Հայաստանի» անդամ է), պատրաստվում է դիմում գրել եւ դուրս գալ «Համախմբում» կուսակցության վարչության կազմից»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը