Լևոն Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
Սպորտ
ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշները, որտեղ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 5-րդն է:
Ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2843): Երկրորդ հորիզոնականում ընթանում է Շահրիյար Մամեդյարովը (2814), լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2800): Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 5-րդ հորիզոնականում:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների շարքում են նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչներ. Գաբրիել Սարգսյանը (2677) զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 76-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը (2664)՝ 82-րդ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան