Փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի. օրենքների նախագծեր կան կուտակված
Քաղաքական
ՀՀ կառավարության առաջարկով Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստերի ավարտից հետո կհրավիրվի խորհրդարանի արտահերթ նիստ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության փետրվարի 1-ի նիստում:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԱԺ-ում բազմաթիվ օրենքների նախագծեր կան կուտակված, և կառավարման խորհրդարանական համակարգի անցումից ելնելով՝ պետք է օրենքներն ընդունվեն ժամանակին:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, այդ թվում «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և այլ նախագծեր:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը