«Գանձասար-Կապան»-ի մրցակիցները Կիպրոսում հայտնի են
Սպորտ
«Գանձասար-Կապան»-ը փետրվարի 10-24-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսի Այա Նապա քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել ստուգողական երեք հանդիպում: Փետրվարի 13-ին կապանյան թիմը կմրցի լեհական «Ռուխի» հետ, փետրվարի 17-ին՝ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի դուստր թիմի՝ «Կազանկա»-ի, իսկ փետրվարի 23-ին էլ՝ լատվիական «Ռիգա»-ի հետ: Նախքան Կիպրոս մեկնելը, «Գանձասար-Կապան»-ը, հնարավոր է՝ ընկերական հանդիպում անցկացնի նաև Վրաստանում:
Փետրվարի 3-ին «Գանձասար-Կապան»-ը Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում ուժերը կչափի «Լոռի»-ի հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 15:00-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան