Արմեն Սարգսյանը կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։
Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից, արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Արմեն Սարգսյանը փետրվարի 1-ին մեկնել է Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաեւ հայկական այլ համայնքներում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը