Գողության վայրից փախչելիս բնակիչները բռնել են
Իրավունք
Կոտայքի մարզի Արամուս գյուղի Կենտրոնական փողոցի բնակիչները հունվարի 29-ի գիշերը տուն վերադառնալիս տեսել էին, որ իրենց տան պատուհանից մի երիտասարդ է դուրս գալիս:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, քաղաքացիները հետապնդել էին, բռնել ու ահազանգել ոստիկանություն:
Ահազանգին արագ արձագանքած Կոտայքի ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին: Մարտունու բնակիչ, 25-ամյա Կարեն Պետրոսյանի մոտ հայտնաբերվել են պլանշետ ու ձեռքի ժամացույցներ: Իրերը հափշտակվել են նրան բռնած մարդկանց տնից: Ձեռնոցները ևս Պետրոսյանի մոտ են եղել:
Շարունակված հետախուզական միջոցառումներով Կոտայքի և Մարտունու ոստիկանները պարզել են, որ հունվարին Կարեն Պետրոսյանը Առինջ գյուղի տներից մեկից հեռուստացույց է գողացել, նաև բնակարանային գողություններ է կատարել ոստիկանության Մարտունու բաժնի սպասարկման տարածքում գտնվող Ձորագյուղ, Ծակքար, Լիճք և Աստղաձոր գյուղերում: Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են: Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Կարեն Պետրոսյանը ձերբակալվել է:




















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին