Նախորդ տարվա 2-րդ կիսամյակում Հայաստանից ապաստան է հայցել 96 մարդ
Հայաստան
Հայաստանից ապաստան հայցողների թիվը 2017-ի երկրորդ կիսամյակում եղել է 96: 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ապաստան հայցողների թիվն ավելացել է 32-ով:
Այս մասին փաստում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Անցյալ տարվա երկրորդ կիսամյակին ամենաշատ ապաստան են հայցել Իրաքի քաղաքացիություն ունեցողները՝ 33 մարդ, այնուհետև Սիրիայից՝ 27 մարդ: Ապաստան են հայցել նաև Թուրքիայից, Աֆղանստանից, Իրանից, Ուկրաինայից և այլ երկրներից:
Ամենաշատը ապաստան են հայցել 18-34 տարեկան տղամարդիկ:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր