Քանի՞ տարի բացատրենք, որ կլինի՞ նոր աշխատատեղեր չստեղծեք. Հրանտ Բագրատյանը՝ Արմեն Սարգսյանին
Բլոգոսֆերա
ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Անդրադառնալով երկրում 30 տոկոս աղքատության ցուցանիշին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է բարեգործությամբ լուծել հարցը: Հարցի լուծման ճանապարհը հստակ է` աշխատանք ունենալ և վարձատրվել այդ աշխատանքի համար, պահել իր արժանապատվությունը, դրանով դուրս գալ աղքատությունից: Եթե առաջադրվեմ և դառնամ ՀՀ նախագահ, իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ տնտեսթյունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար: Ներդրումներ ունենալն ինքնանպատակ չէ»:
Նախ նոր Սահմանադրությամբ Նախագահը նման լազորություններ չունի։ երկորդ, քանի՞ տարի բացատրենք որ կլինի՞ նոր աշխատատեղեր չստեղծեք։ Արդեն ավելի քան 20 տարի ՀՀԿ-ն դրանով է զբաղված։ Տնտեսական ինստիտուտների էվոլյուցիան ցույց է տալիս, որ ներկայիս տեխնոլոգիական զարգացումները պահանջում են ինքնազբաղվածություն, ՓՄՁ։ Մարդիկ իրենք պետք է աշխատատեղ ստեղծեն իրենց համար։ ՀՆԱ 70%-ը այդ ինստիտուտներում է ձևավորվում մեզանից ավելի լուրջ երկրներում։ Դրա համար տևական աճ կա։
Հիշեցնենք, որ 1996 թվականին Հրանտ Բագրատյանին վարչապետի պաշտոնում փոխարինեց ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը