Հիասթափված եմ Նեյմարից. Չավի (տեսանյութ)
Սպորտ
«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին անդրադարձել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարի վարքին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում ՊՍԺ-ի և «Ռեն»-իմ իջև անդիպմանը խաղային դրվագներից մեկում մրցակցի ֆուտբոլիստ Ամարի Տրաորեն ընկել է խոտածածկին, Նեյմարը ձեռքը մեկնել է, որպեսզի օգնի ֆուտբոլիստին, սակայն երբ վերջինս ի պատասխան մեկնել է իր ձերքը, Նեյմարն անմիջապես ձեռքը հետ է քաշել:
«Ես հիասթափված եմ Նեյմարից: Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում նա կսկսի սովորել հարգել մրցակցին: Մենք այդ չկարողացանք սովորեցնել նրան «Բարսելոնա»-ում և հնարավոր է՝ նրա հեռանալը թիմից լավագույն որոշումն էր բոլորի համար:
Նման պահվածքը մեծագույն ֆուտբոլիստներին դարձնում է աննշան», — Չավիի խոսքը եջբերում է championat-ը հղում անելով Al-Arabia-ին:
Ավելի վաղ Նեյմարը նշել էր, որ պարզապես կատակել է մրցակցի խաղացողի հետ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան