Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց
Սպորտ
Կայացան Մոսկվա Օփեն խոշոր միջազգային շախմատային մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:
Կանանց մրցաշարում Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Այդան Հոյաթովայի հետ: 6-րդ տուրից հետո կանանց մրցաշարի աղյուսակը 5.5 միավորով սկսեց միանձնյա գլխավորել Մարինա Նեչաևան: Սուսաննա Գաբոյանը, 5 այլ շախմատիստուհիների հետ, 5 միավորով կիսում է 2-7-րդ հորիզոնականները, սակայն ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ գտնվում է 2-րդ հորիզոնականում:
A մրցաշարում աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Թամիր Նաբաթին և Նիկոլայ Շուխը: Հայաստանի ներկայացուցիչներից Գևորգ Հարությունյանը վաստակել է 4.5 միավոր:
C խմբում աղյուսակը 100%-ոց արդյունքով գլխավորում է Ալեքսեյ Իրխան: Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքն ունի Վահագն Խաչատրյանը, ով 5 միավորով կիսում է 5-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան