Մխիթարյան-Սանչես տրանսֆերային փոխանակումից ավելի շատ շահեց «Արսենալ»-ը. Սլուցկի
Սպորտ
Ռուսաստանցի մարզիչ Լեոնիդ Սլուցկին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի տրասնֆերակյին փոխանակումը և նշել, որ հայ կիսապաշտպանը իր նոր թիմին ավելի շատ օգուտ կտա.
«Մխիթարյանի և Սանչեսի փոխանակությունը կհիշվի։ Ակումբները ստացան բարձրակարգ խաղացողների։ Բնականաբար, բոլորը կասեն՝ ավելի շատ շահել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, բայց ես վստահ եմ, որ «Արսենալ»-ն է շահել: Լոնդոնցիներն ազատվեցին խաղացողից, ով չէր ցանկանում խաղալ թիմում և մոտիվացված չէր, և ստացան ֆուտբոլիստ, ով հսկայական ցանկություն ունի ապացուցելու, որ Մանչեսթերում լիարժեք դրսևորվել իրեն՝ ոչ մարզական պատճառներով։ Դեռ հարց է՝ ով ավելի շատ օգուտ կբերի թիմին Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, թե Մխիթարյանը՝ «Արսենալ»-ին:
Շատ ուրախ եմ Հենրիխի համար, որ հայտնվել է թիմում, որը փիլիսոփայությամբ շատ մոտ է իրեն։ Նա իր մոտիվացիայով և վարպետության մակարդակով կարող է դառնալ հայտնություն։ Կարծում եմ, որ այս տրանսֆերը օգտակար կլինի։ Մխիթարյանը բավականին կայուն ֆուտբոլիստ է և«Արսենալ»-ի հարձակման և պաշտպանության միջև պետք է մեծ հավասարակշռություն հաղորդի»,– Սլուցկիի խոսքը մեջբերում է sovsport.ru–ն։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան