Միքայել Միքայելյանն ավարտեց ելույթները դահուկասպորտի աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում
Սպորտ
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանն ավարտեց ելույթները աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում:
Շվեյցարիայում ընթացող աշխարհի առաջնությունում Միքայելյանն ունեցավ երկու մեկնարկ: Երկրորդ մեկնարկում հայ դահուկորդն ուժերը չափեց Սկիատլոն 10/10 կմ ձևում: Միքայելյանը տարածությունը հաղթահարեց 23-րդը` գրանցելով 1:02:22 արդյունք:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը տղամարդկանց 10 մետր դասական ոճում 96 մասնակիցների շարքում գրավել էր 33-րդ տեղը՝ տարածությունը հաղթահարելով 27:10.7 արդյունքով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան