Գեղարքունիքի ջրասուզակները նոր հանդերձանք են ստացել, հրշեջները նոր հենակետ կունենան
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, ծառայության այլ պաշտոնատար անձանց հետ փետրվարի 1-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը, ծառայության այլ պաշտոնատար անձանց հետ, այցելել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության մարզային ստորաբաժանումներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Սևանա լճում ՓԾ տնօրենի ղեկավարությամբ անցկացվել են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատին հատկացված ջրասուզական նորագույն հանդերձանքի փորձարկումներ, որոնց ընթացքում Ռուսաստանից ժամանած մասնագետներն իրենց հայ գործընկերներին ներկայացրել են տրամադրված նոր գույքի հնարավորությունները և շահագործման առանձնահատկությունները:
Փորձարկման ավարտին ռուս փորձագետները բարձր են գնահատել հայ ջրափրկարարների մասնագիտական կարողությունները:
Նույն օրը ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության մի շարք ծառայողների հանձնել է շնորհված «Միջազգային կարգի փրկարար», «Առաջին կարգի փրկարար» և որակավորման այլ դասեր:
Այցի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզպետարանի, համայնքների, անտառտնտեսության և մարզային այլ ծառայությունների ներգրավմամբ աղետների ռիսկերի նվազեցման ու աղետներին արձագանքման, ամառային լողաշրջանի և բուսածածկ վայրերում հնարավոր հրդեհների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետը, Շորժա ու Արտանիշ գյուղերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրել Արտանիշ գյուղում գտնվող (համայնքային սեփականություն հանդիսացող) բարվոք վիճակում գտնվող մի շենք՝ հրշեջ հենակետ հիմնելու նպատակով»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը