Իր նման էր ամեն ինչ. պարզ, անպաճույճ, համեստ. Մարիա Սահակյանին հողին հանձնեցին Սանահինում (տեսանյութ)
Տեսանյութեր
«Այսօր, Սանահին գյուղի հինավուրց գերեզմանատանը, Արղության Երկայանաբազուկ իշխանների տոհմական դամբարանից մի փոքր հեռու, համեստ, շատ համեստ պայմաններում հողին հանձնվեց Արղության Երկայանաբազուկների տոհմի շառավիղներից մեկի՝ կինոռեժիսոր Մարիա Սահակյանի աճյունը: Իր նման էր ամեն ինչ. պարզ, անպաճույճ, համեստ... Երկնային արքայություն քեզ, Լավ մարդ.... Ալավերդին քեզ շատ երկար կհիշի....»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսոր, լրագրող Հրաչյա Պապինյանը:
Ստորև ներկայացնում ենք Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ տեսանյութը, որտեղ 37-ամյա դերասանուհու քեռին, պապը, նաեւ ուրիշներ՝ պատմում են Մարիա Սահակյան պարզ ու տաղանդավոր մարդու կարճ, բայց ստեղծարար ու բուռն կյանքի մասին.


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը