Սրիկայաբար բառը վիրավորանք է, պիղծը՝ գնահատական. Ռուբինյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին Կահույքի արտադրության ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ «Եթե հող չունես, դպրոցն ու մանկապարտեզն ո՞ւմ համար ես կառուցելու». Սենոր Հասրաթյան Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը Ամերիկյան ընկերությունը հրաժարվել է հայկական ավիաընկերությանը տրամադրել նախատեսված ինքնաթիռը՝ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային կապերի պատճառով Ցանկալի է, որ ՀՀ-ն կեղծավոր քաղաքականություն չվարի. ՌԴ Պետդումայի նախագահ «Խաղաղություն» բառը ու դրա իմաստը խեղված են մերօրյա իրականության մեջ. ադրբեջանագետ Դատախազությունը հայց է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի «Արինջ Մոլ»-ի բռնագանձման պահանջով Հոգևորականների մեղադրանքում հանցակազմի օբյեկտիվ կողմը բացակայում է. Արթուր Ղամբարյան Իրանը չի հաստատել Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը Ծառուկյանի տան հողատարածքի գործարքը դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել ԱՄՆ-ը առայժմ չի ծրագրում նոր հարվածներ հասցնել Իրանին 

«Ժամանակ». Արմեն Սարգսյանի ուշագրավ այցը Մոսկվա

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվա, իհարկե՝ դրանից առաջ չհայտարարելով, որ «գնում է Վլադիմիր Վլադիմիրովիչից հաղթանակ բերելու»: Արմեն Սարգսյանի իրավիճակն այլ է, եւ նա թերեւս չունի այդպիսի խնդիր: Իհարկե, այստեղ մի նրբերանգ այդուհանդերձ կա՝ հաշվի առնելով այն, որ Սարգսյանի առաջադրումից հետո Հայաստանի մի շարք շրջանակներ սկսեցին դիտարկել նրան որպես Արեւմուտքի թեկնածու կամ արեւմտամետ թեկնածու՝ հաշվի առնելով նրա կապերն ու գործունեությունը Մեծ Բրիտանիայում:

Այդ իմաստով տեսականում կարող է լինել խնդիր, երբ Սարգսյանն այդուհանդերձ պետք է «քննություն» կամ «ստուգում» անցնի Մոսկվայում, այսպես ասած՝ անակնկալներից զերծ մնալու համար: Սակայն ֆորմալ տեսանկյունից նրա այցը ունի Սփյուռքի, տվյալ դեպքում՝ ռուսաստանյան հայերի հետ շփման նպատակ: Այստեղ իհարկե հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանը հենց Մոսկվան է ընտրել կամ Ռուսաստանն է ընտրել՝ որպես Սփյուռքի շրջանակների հետ շփման մեկնակետ:

Մյուս կողմից, սակայն, այստեղ իրականում ոչ այնքան միջպետական կամ արտաքին քաղաքական խնդիր է, այլ շատ ավելի ներհամակարգային:

Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը հայաստանյան ներքին դաշտ, համակարգ է մտնում իր միջազգային կապերի եւ կապիտալի բազայով, այլապես նա կվերածվի զուտ արարողակարգային ֆիգուրի, չի ունենա ներքին դաշտում մրցակցային կշիռ: Իսկ մրցակցությունն այստեղ սկսել է թելադրել ռուսաստանահայ կապիտալը, որը առնվազն պայմանականորեն ներգրավված է ներդրողների հայտնի ակումբի խողովակով:

Արմեն Սարգսյանը մի կողմից՝ մրցակցելու է այս կապիտալի հետ, եւ հավանական է, որ նաեւ այստեղ իրավիճակը հակակշռելու նպատակով է Սերժ Սարգսյանն առաջադրել նրան: Մյուս կողմից, սակայն, հայաստանյան համակարգում իրադարձությունները միայն մրցակցությամբ եւ առավել եւս՝ բաժանարար գծերով չէ, որ զարգանում են, քանի որ համակարգը պարբերաբար ունենում է նաեւ որոշակի հարցերում կոմպրոմիսային հանգրվանների անհրաժեշտություն:

Ի վերջո՝ այդ ամենը խաղի կանոնների ամբողջական շրջանակն է, եւ այստեղ է, որ Սարգսյանի այցը Մոսկվա դառնում է առարկայորեն հետաքրքիր: Այդ այցի ընթացքում նա թերեւս խաղի կանոններն է ճշգրտելու կամ հստակեցնելու իր հիմնական մրցակիցների՝ ռուսաստանահայ կապիտալի կրողների, ներկայացուցիչների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրիկայաբար բառը վիրավորանք է, պիղծը՝ գնահատական. Ռուբինյանը՝ Փաշինյանի խոսույթի մասինԿահույքի արտադրության ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ«Եթե հող չունես, դպրոցն ու մանկապարտեզն ո՞ւմ համար ես կառուցելու». Սենոր ՀասրաթյանԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքըԱմերիկյան ընկերությունը հրաժարվել է հայկական ավիաընկերությանը տրամադրել նախատեսված ինքնաթիռը՝ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային կապերի պատճառովՑանկալի է, որ ՀՀ-ն կեղծավոր քաղաքականություն չվարի. ՌԴ Պետդումայի նախագահ «Խաղաղություն» բառը ու դրա իմաստը խեղված են մերօրյա իրականության մեջ. ադրբեջանագետԴատախազությունը հայց է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի «Արինջ Մոլ»-ի բռնագանձման պահանջովՀոգևորականների մեղադրանքում հանցակազմի օբյեկտիվ կողմը բացակայում է. Արթուր ՂամբարյանԻրանը չի հաստատել Հորմուզի նեղուցի անհապաղ բացումըԾառուկյանի տան հողատարածքի գործարքը դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչելԱՄՆ-ը առայժմ չի ծրագրում նոր հարվածներ հասցնել ԻրանինՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի առնչությամբՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում«Հրապարակ»․ Համայնքապետը տաղ է ձոնել` Սուրեն Պապիկյանին նվիրված Զինծառայողը մահացել է, բայց ՊՆ-ն շտապում է ապացուցել, որ դեպքը «բանակում չի եղել». Աբրահամյան «Հրապարակ». Պաշտոնը եւ ֆիզիկական գոյությունը դարձել են անբաժանելի«Իրավունք». «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի» «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Արամ Սարգսյան․ 2026-ը կարող է դառնալ Հայաստանի եվրոպական շրջադարձի տարին«Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց«Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմըՋերմաստիճանն կնվազի 5-7 աստիճանովԱրեւային ակտիվությունը կտրուկ աճել է․ նախազգուշացնում են գիտնականները ՀՀ գաղութացման ու թուրքացման սողացող գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. Արմեն Այվազյան Մուսուլմանական երկրները պետք է դաշինք ձևավորեն անվտանգության ապահովման համար․ Փեզեշքիան Կենդանակերպի երեք նշանների համար սեպտեմբերը տարվա ճակատագրական ամիսն է լինելու Մահացել է քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնը Լատվիայի վարչապետ Կուլբերգսը կոչ է արել ԵՄ-ի՝ Կիևին օգնության փոխարեն բռնագրավել ռուսական ակտիվներըԲրազիլիան TikTok-ի սեփականատիրոջը տուգանել է մոտ 30 միլիոն դոլարով. Պատճառը հայտնի է«Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին Կրեմլը արձագանքել է ՆԱՏՕ-ի երկրների՝ Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու ծրագրերինՖինլանդիայի նախագահը «աջակցել է» Wildberries-ի պահեստների վրա հարվածներինՌուսաստանը կարող է մինչև 2026 թվականի վերջ երկարաձգել դիզելի արտահանման արգելքը․ Reuters Շոլցին գինու օգնությամբ են համոզել համաձայնել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանըԻնչով կզբաղվի Բերբոքը ՄԱԿ-ից հեռանալուց հետո․ ԶԼՄԳերմանիան կրկնապատկում է իր զորակազմը Կորեական թերակղզում՝ հասցնելով այն երկու զինվորի․ BildՄիացյալ Նահանգները չի միացել ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական հայտարարությանըՀալիձորում «Opel»-ը բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Սմարթֆոնի հիշողությունն ազատելու անսպասելի միջոց է նշվելԹրամփը երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոնՄեքսիկան հույս ունի առևտրային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ) «Լիդսի» և «Ռեյնջերսի» համասեփականատերը ձերբակալությունից հետո դատապարտվել է ԱՄՆ-ումԿանադան «պատասխան միջոցներ» է պատրաստել ԱՄՆ-ի դեմՁերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել․ ՀԿԿ
Ամենադիտված