Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի մասնակցությունը դեռևս հարցականի տակ Է
Սպորտ
Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը՝ մնում է հարցականի տակ:
«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բոլորը պահանջները, որոնք մեզ ներկայացվեցին, մենք կատարեցինք: Նախնական տվյալներով՝ մեր որակազրկումը 6 ամիս է:
Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Ալբանիայում, սակայն այդ երկրի նկատմամբ ևս պատժամիջոցներ են սահմանված:
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կանցկացվի Եվրոպայի առաջնությունը: Եթե փոխվի անցկացման վայրը, կարող են փոխվել նաև առաջնության ժամկետները: Այդ դեպքում գուցե և մասնակցենք Եվրոպայի առաջնությանը»-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան