Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց 

Զինվորական դատախազությունն ամփոփել է 2017թ. ընթացքում իրավախախտումների ընդհանուր վիճակը

Իրավունք

 ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում իրավախախտումների, հանցագործությունների ընդհանուր վիճակը, քննարկվել դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, զինված ուժերում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության արդյունքները: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները:

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը զեկուցել է արձանագրված հանցագործությունների դեպքերով կատարված քննությունների պատկերը, անդրադարձել հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանը, մեղադրանքի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին:

Մասնավորապես նշվել է, որ 2017թ. ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 1207 հանցագործության դեպք, որը փաստացի 11.1%-տոկոսով քիչ է 2016թ. դեպքերից: Դրանցից 768-ը կամ 63,6%-ը եղել են զինվորական ծառայության դեմ ուղղված, 439-ը կամ 36,4%-ը` այլ բնույթի հանցագործություններ:

Արձանագրված 1207 հանցագործության դեպքերից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները եղել են 191-ը կամ 15.8%-ը, որոնցից 111-ը` ծանր, 80-ը` առանձնապես ծանր: Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 6 դեպքով կամ 5.1%-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 
286-ով կամ 78.1%-ով:

Այս տվյալները, սակայն, համադրելի չեն 2016թ. հետ, քանի որ նախորդ տարվա նմանատիպ դեպքերը մեծամասամբ պայմանավորված են եղել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում հակառակորդի կողմից կատարված հանցագործություններով:

Ինչևէ, 2017թ. արձանագրված 80 առանձնապես ծանր հանցագործության դեպքերից 21-ը եղել է հակառակորդի կողմից կատարված սպանություն, 3-ը` զինծառայողների կողմից կատարված սպանություն, 53-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձ, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձ, 
1-ը՝ զենք-զինամթերքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Ըստ Վահե Հարությունյանի՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ շարունակում են առավել տարածված մնալ զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները:

ՀՀ զինվորական դատախազը հավելել է, որ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պահանջով հնարավորինս վեր են հանվել նշված բնույթի հանցագործություններ ծնող պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները, ձեռնարկվել են 
դատախազական ներգործության միջոցներ:

Զինված ուժերում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 97.8 % է՝ 2016թ.-ի 98.2%-ի դիմաց: Շուրջ 38,1%-ով պակասել են կրկնահանցագործությունների դեպքերը: Այս իրողությունը բացատրվում է 
զորամասերի հրամանատարության, ՌՈ բաժինների և կայազորների զինդատախազությունների աշխատակիցների կողմից հանցագործություններ կատարած զինծառայողներին հսկողության տակ վերցված լինելու, նրանց հետ բացատրական աշխատանքներ տանելու հանգամանքներով:

Զգալիորեն ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման դեպքերը: 2017թ. արձանագրվել է նմանատիպ 116 դեպք, 59-ով կամ գրեթե 100%-ով ավելի 2016թ. արդյունքներից: 36 քրեական գործ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճը պայմանավորված է կոռուպցիոն դրսևորումների դեմ ամրապնդվող հանրային անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի 
բացահայտմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների իրականացմամբ։ Ընդգծվել է ԶՈւ-երում կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով տարբեր ստորաբաժանումներում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու խնդիրը: Անհրաժեշտ է համարվել ապահովել 
նյութական միջոցների սահմանված կարգերին համապատասխան հաշվառումը՝ զերծ մնալով ձևական փաստաթղթավորման արատավոր դրսևորումներից:

Կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ ՀՀ ԶՈւ-ում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության ընթացքում հիմնական դժվարությունները կապված են եղել տեղի ունեցած դեպքերի փաստական հանգամանքների խորքային և իրական պատճառների 
վերհանման, պարզաբանման և ապացույցների ձեռքբերման հետ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած ԶՈՒ-երում ծանր և առանձնապես ծանր հանցագործության, դեպքերի նվազմանը, որևէ ցուցանիշ չի կարող գոհացուցիչ համարվել, եթե բանակում շարունակվում են մարդկային կորուստներ, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքեր, ինքնասպանություններ 
արձանագրվել: Դրանք նվազագույնի հասցնելը,ինչպես նաև այդ դեպքերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովումը իրավապահ մարմինների աներկբա առաջնահերթությունն է: Այս ուղղությամբ առաջնային խնդիր է նաև կանխարգելմանն ուղղված համալիր գործողությունների իրականացումը՝ օպերատիվ 
աշխատանքի ակտիվացումը, զորամասերի հրամանատարներին, որպես հետաքննության մարմիններ, այդ գործընթացներում լիարժեք ներգրավվումը:

ՀՀ գլխավոր դատախազը մտահոգիչ է համարել դատարաններում տևական ժամանակ գործերի քննությունը, որն անթույլատրելի է նախ որովհետև պատժի նպատակների իրագործումը դարձնում է վիճարկելի, բացի դրանից, կարող է հանրության մեջ ձևավորել հանիրավի անվստահություն մեղավորների՝ պատժի անխուսափելիության 
վերաբերյալ: Արթուր Դավթյանը հանձնարարել է գործադրել դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ դատաքննությունների հնարավորինս արագ ընթացք ապահովելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Զինվորական դատախազությանը և քրեական հետապնդման մյուս մարմիններին՝ բանակում հանցավորության դեմ հետևողական պայքարի համար՝ շեշտելով, որ դա զինված ուժերի նկատմամբ հանրային վստահության բարձրացման տեսանկյունից ունի ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ: Պաշտպանության նախարարը չափազանց կարևորել է զինված ուժերում ցանկացած հանցագործության, բայց հատկապես մահվան ելքերով դեպքերի հետաքննության ու նախաքննության որակի ապահովումը, այս ուղղությամբ դատախազական հսկողական լիազորությունների գործադրումը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է քննարկված խնդիրների լուծմանն ուղղված այլ հանձնարարականներ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունից
Ամենադիտված