Սրիկայաբար բառը վիրավորանք է, պիղծը՝ գնահատական. Ռուբինյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին Կահույքի արտադրության ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ «Եթե հող չունես, դպրոցն ու մանկապարտեզն ո՞ւմ համար ես կառուցելու». Սենոր Հասրաթյան Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը Ամերիկյան ընկերությունը հրաժարվել է հայկական ավիաընկերությանը տրամադրել նախատեսված ինքնաթիռը՝ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային կապերի պատճառով Ցանկալի է, որ ՀՀ-ն կեղծավոր քաղաքականություն չվարի. ՌԴ Պետդումայի նախագահ «Խաղաղություն» բառը ու դրա իմաստը խեղված են մերօրյա իրականության մեջ. ադրբեջանագետ Դատախազությունը հայց է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի «Արինջ Մոլ»-ի բռնագանձման պահանջով Հոգևորականների մեղադրանքում հանցակազմի օբյեկտիվ կողմը բացակայում է. Արթուր Ղամբարյան Իրանը չի հաստատել Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը Ծառուկյանի տան հողատարածքի գործարքը դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել ԱՄՆ-ը առայժմ չի ծրագրում նոր հարվածներ հասցնել Իրանին 

«Ժամանակ». Կտրուկ փոփոխությո՞ւն է սպասվում

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության եւ նոր վարչապետի նշանակման հարցը շարունակում է Հայաստանում լինել կանխագուշակությունների, վերլուծությունների, անգամ գուցե գրազների առարկա: Ընդ որում՝ բոլորը համոզված են, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը վճռված է, սակայն, այսպես ասած, չեն ասում ժամանակից շուտ, որ հանրության տրամադրությունը չընկնի: Եթե լուրջ, ապա իրավիճակը պարզապես տարօրինակ է, որովհետեւ կա խորհրդարանի ընտրությանը հաղթած կուսակցություն, որն ունի բացարձակ մեծամասնություն, սակայն այդ կուսակցությունը պատասխան չունի վարչապետի հարցում:

Դասական տեսանկյունից տարօրինակ այս վիճակը միանգամայն օրինաչափ է Հայաստանի իրողությունների տեսանկյունից: Այստեղ որոշում կայացնող շրջանակը չափազանց նեղ է, իսկ որոշման գործոնների շրջանակը՝ չափազանց լայն, ընդհուպ արտաքին հարթություն: Ըստ այդմ՝ դասական իմաստով մեծամասնության հարց չունեցող քաղաքական ուժն իրականում չի էլ պատկերացնում՝ լայն ֆորմատում ինքը մեծամասնություն է, թե փոքրամասնություն: Ընդհանուր առմամբ, սակայն, խնդիրը կարծես թե մի որոշակի նեղ խողովակ այդուհանդերձ ունի:

Նախ՝ հիմնական կամ-կամը կարծես թե Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տիրույթում է, եւ ըստ այդմ էլ՝ նաեւ կա մի բավականին կոնկրետ հարց: Կառավարության պաշտոնական հրաժարականին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին մնացել է 2,5 ամիս: Այստեղ հարաբերական է, իհարկե, շատ, թե քիչ ժամանակի հարցը, այդուհանդերձ՝ եթե Կարեն Կարապետյանը չի մնում, ապա ի՞նչ հիմնավորմամբ է ՀՀԿ-ն հրաժարվում նրան առաջադրվել, ի՞նչ հիմնավորմամբ է առաջադրվում Սերժ Սարգսյանը: Ի վերջո, եթե չլինի ծանրակշիռ հիմնավորում, ապա Կարեն Կարապետյանը պարզապես դառնում է ծիծաղի առարկա գործիչ, եթե հեռանում է ուղղակի՝ թեկուզ առաջին փոխվարչապետի պաշտոնում մնալով:

Ներկայումս Կարեն Կարապետյանի կառավարության գործունության արդյունքից չի բողոքում իշխանական որեւէ թեւ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: Նա նույնիսկ ասում է, որ կառավարությունը մի բան էլ ավելին է անում, քան սահմանված է ծրագրով: Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ շարունակելու են բարեփոխումները՝ Դավոսում է ասում, «Եվրանյուզին» տված մեկ րոպեանոց հարցազրույցում: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը կառավարությունում հավաստիացնում է բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը: Ամեն ինչ կարծես թե գնում է հալած յուղի նման: Ուրեմն ի՞նչ է պատահելու, որ ՀՀԿ-ն ունենա Կարեն Կարապետյանի փոխարեն այլ թեկնածու, մասնավորապես Սերժ Սարգսյանին առաջադրելու հիմք: Ինչ էլ որ պատահի, կարծես թե ակնառու է, որ պատահելիքը պետք է լինի ինչ-որ «կտրուկ» բան:

Համենայնդեպս, ներկայիս, այսպես ասած, գովաբանական իդիլիայի պայմաններում դժվար է պատկերացնել, թե 2,5 ամիսների ընթացքում ինչպես է հնարավոր այդ գովաբանությունից սահուն անցում կատարել դժգոհության: Հետեւաբար, եթե Կարեն Կարապետյանը չի մնում, եթե առաջադրվելու է Սերժ Սարգսյանը, ապա դա նշանակում է, որ առաջիկա 2,5 ամիսներին պետք է տեղի ունենա իրավիճակի կտրուկ փոփոխություն, որը կլինի կառավարության, մասնավորապես՝ Կարեն Կարապետյանի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխության հիմքում: Մյուս հարցն այդ դեպքում այն է, թե ո՞ր ոլորտում եւ ի՞նչ ուղղությամբ կդիտարկվի կտրուկ փոփոխության նպատակահարմարությունը՝ տնտեսական եւ սոցիալակա՞ն, թե՞ անվտանգային:

Ընդ որում՝ այդ տեսանկյունից արժե ուշադրության կենտրոնում պահել եւ մշտապես աչքի առաջ ունենալ Ադրբեջանում անսպասելի զարգացումը, երբ Ալիեւը հոկտեմբերին սպասվող հերթական նախագահական ընտրությունը հանկարծ որոշեց տեղափոխել եւ բերել առաջ՝ ապրիլի 11: Իհարկե, մեղմ ասած, չկան հիմքեր, համենայնդեպս՝ առայժմ, կարծելու, թե այստեղ կա Հայաստանի իրավիճակի հետ կապ, սակայն ուշադիր լինելը եւ հետեւելը այդ զուգահեռի ընթացքին՝ թերեւս ավելորդ չէ: Առավել եւս, որ անվտանգության ոլորտում կտրուկ փոփոխություն հնարավոր չէ միայն Հայաստանի նախաձեռնությամբ: Ավելին՝ Հայաստանն այստեղ լիովին հակառակ դիրքերից է հանդես գալիս եւ խոսում կայունությունն ամրապնդելու միջազգային ջանքերի ակտիվացման մասին: Ըստ այդմ՝ անվտանգության ոլորտում իրավիճակի կտրուկ փոփոխություն եթե կարող է լինել, ապա գերազանցապես Ադրբեջանից, թեեւ ամենեւին պետք չէ բացառել նաեւ որեւէ սադրանք Ռուսաստանից, որը շարունակում է ադրբեջանական ագրեսիան սպառազինությամբ սնելու քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է ներքին իրողություններին, ապա այստեղ, իհարկե, իրավիճակի կտրուկ փոփոխության գործիքակազմի Սերժ Սարգսյանն անկասկած տիրապետում է: Ընդ որում՝ արժե նկատել, որ խոշոր հաշվով, հնարավոր է ներքին սոցիալ-տնտեսական հենքի խաղարկումով խաղարկել նաեւ անվտանգության խաղաքարտը՝ չհասնելով սահման: Այստեղ արդեն Սարգսյանն ունի, այսպես ասած, ինքնուրույն խաղի տարածություն:

Համենայնդեպս, դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր պահել Կարեն Կարապետյանի դեմքն ու նրան չվերանշանակել վարչապետ՝ առանց իրավիճակի կտրուկ փոփոխություն նախաձեռնելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրիկայաբար բառը վիրավորանք է, պիղծը՝ գնահատական. Ռուբինյանը՝ Փաշինյանի խոսույթի մասինԿահույքի արտադրության ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ«Եթե հող չունես, դպրոցն ու մանկապարտեզն ո՞ւմ համար ես կառուցելու». Սենոր ՀասրաթյանԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքըԱմերիկյան ընկերությունը հրաժարվել է հայկական ավիաընկերությանը տրամադրել նախատեսված ինքնաթիռը՝ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային կապերի պատճառովՑանկալի է, որ ՀՀ-ն կեղծավոր քաղաքականություն չվարի. ՌԴ Պետդումայի նախագահ «Խաղաղություն» բառը ու դրա իմաստը խեղված են մերօրյա իրականության մեջ. ադրբեջանագետԴատախազությունը հայց է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի «Արինջ Մոլ»-ի բռնագանձման պահանջովՀոգևորականների մեղադրանքում հանցակազմի օբյեկտիվ կողմը բացակայում է. Արթուր ՂամբարյանԻրանը չի հաստատել Հորմուզի նեղուցի անհապաղ բացումըԾառուկյանի տան հողատարածքի գործարքը դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչելԱՄՆ-ը առայժմ չի ծրագրում նոր հարվածներ հասցնել ԻրանինՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի առնչությամբՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում«Հրապարակ»․ Համայնքապետը տաղ է ձոնել` Սուրեն Պապիկյանին նվիրված Զինծառայողը մահացել է, բայց ՊՆ-ն շտապում է ապացուցել, որ դեպքը «բանակում չի եղել». Աբրահամյան «Հրապարակ». Պաշտոնը եւ ֆիզիկական գոյությունը դարձել են անբաժանելի«Իրավունք». «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի» «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Արամ Սարգսյան․ 2026-ը կարող է դառնալ Հայաստանի եվրոպական շրջադարձի տարին«Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց«Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմըՋերմաստիճանն կնվազի 5-7 աստիճանովԱրեւային ակտիվությունը կտրուկ աճել է․ նախազգուշացնում են գիտնականները ՀՀ գաղութացման ու թուրքացման սողացող գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. Արմեն Այվազյան Մուսուլմանական երկրները պետք է դաշինք ձևավորեն անվտանգության ապահովման համար․ Փեզեշքիան Կենդանակերպի երեք նշանների համար սեպտեմբերը տարվա ճակատագրական ամիսն է լինելու Մահացել է քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնը Լատվիայի վարչապետ Կուլբերգսը կոչ է արել ԵՄ-ի՝ Կիևին օգնության փոխարեն բռնագրավել ռուսական ակտիվներըԲրազիլիան TikTok-ի սեփականատիրոջը տուգանել է մոտ 30 միլիոն դոլարով. Պատճառը հայտնի է«Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին Կրեմլը արձագանքել է ՆԱՏՕ-ի երկրների՝ Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու ծրագրերինՖինլանդիայի նախագահը «աջակցել է» Wildberries-ի պահեստների վրա հարվածներինՌուսաստանը կարող է մինչև 2026 թվականի վերջ երկարաձգել դիզելի արտահանման արգելքը․ Reuters Շոլցին գինու օգնությամբ են համոզել համաձայնել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանըԻնչով կզբաղվի Բերբոքը ՄԱԿ-ից հեռանալուց հետո․ ԶԼՄԳերմանիան կրկնապատկում է իր զորակազմը Կորեական թերակղզում՝ հասցնելով այն երկու զինվորի․ BildՄիացյալ Նահանգները չի միացել ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական հայտարարությանըՀալիձորում «Opel»-ը բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Սմարթֆոնի հիշողությունն ազատելու անսպասելի միջոց է նշվելԹրամփը երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոնՄեքսիկան հույս ունի առևտրային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ) «Լիդսի» և «Ռեյնջերսի» համասեփականատերը ձերբակալությունից հետո դատապարտվել է ԱՄՆ-ումԿանադան «պատասխան միջոցներ» է պատրաստել ԱՄՆ-ի դեմՁերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել․ ՀԿԿ
Ամենադիտված