Դավիթ Մանոյանը տեղափոխվեց Երևանի «Ալաշկերտ»
Սպորտ
Մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվող «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմը շարունակում է ուժեղացնել կազմը:
«Ալաշկերտը» 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, ով այսօր իր առաջին մարզումն է անցկացրել «Ալաշկերտի» կազմում:
27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր:
Մանոյանը «Նեա Սալամինա» էր տեղափոխվել մեկ այլ կիպրոսյան ակումբից` «Կարմիոտիսայից», որի կազմում անցկացրած 22 խաղերում նա դարձել էր 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Մինչև Կիպրոս տեղափոխվելը կրեատիվ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում», որի կազմում 18 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ էր դարձել ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 108 հանդիպումներում:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 8 խաղում Մանոյանը 1 գոլ է խփել, իսկ ազգային ընտրանու կազմում անցկացրել է 26 հանդիպում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան