Վենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդ Նոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել է ՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Չինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին «Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլար Ավստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ 65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամին Փաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. Մարուքյան Հրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահը Ութ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. Մարուքյան 

ՀՀ մշակույթի նախարարության 2017 թ. գործունեության արդյունքներն ու 2018 թ. անելիքները

Հայաստան

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 8-ին այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն է ներկայացրել  2017 թ. մշակույթի նախարարության կողմից իրականացված միջոցառումների մասին, մասնավորապես առանձնացնելով Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Արարում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, որը Հայաստանի մասշտաբով ռեկորդային այցելություններ է ապահովել՝ 46207 այցելու. 1 ամսվա ընթացքում պատկերասրահի եկամուտը կազմել է շուրջ 15 մլն դրամ (2016 թ. պատկերասրահի տարեկան եկամուտն է եղել 15 մլն դրամ): Կազմակերպվել են «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն և «Music Drive Fest» երաժշտական առաջին միջազգային ռոք-փառատոնը: Հիմնադրվել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը: Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման  4 փառատոն, ապրիլի 24-ին կազմավորվել է և Երևանում համերգ է ունեցել Համահայկական նվագախումբը: Տեղի է ունեցել Հայ-վրացական գեղարվեստական ճամբարը՝ Հայաստանի և Վրաստանի պատանի երաժիշտների համար, «Ջոն Մալկովիչը Հայաստանում» ծրագիրը: Կայացել է «Ահեղ դատաստան» մուլտիմեդիա ներկայացման առաջնախաղը՝ օպերային թատրոնի կողմից եվրոպական թատրոններից ձեռք է բերված վիրտուալ դեկորացիաների համակարգի հիման վրա: Ստեղծվել է հայ-իրանական առաջին լիամետրաժ ֆիլմը, Թեհրանի ազգային թանգարանում տեղի է ունեցել «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդեսը: 2 միջոցառումն էլ լայն արձագանք են գտել և մինչ օրս այցելուների մեծ հոսք ունեն: Իրականացվել է  «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի ու Արցախի 111 համայնքում և ՀՀ ԶՈՒ զորամասերում կազմակերպվել է 426 մշակութային միջոցառում. ծրագիրը շարունակվելու է նաև 2018 թ.:

Մեկնարկել է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ստեղծման և ներդրման գործընթացը (անցկացվել է մրցույթ). նախատեսվում է 3 ամսից համակարգը ներդնել Երևանում, 7 ամսից՝ ողջ հանրապետությունում: 13 թանգարան ստեղծել է հուշանվերների նոր տեսականի, գործարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի առցանց խանութը: Կազմակերպվել է ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի հանրահռչակման  4 փառատոն,  ընդլայնվել է գրավաճառ ցանցը՝ նոր գրախանութների ստեղծմամբ և շարժական գրախանութների (գրաբուսների) գործարկմամբ: Իրականացվել են օրենսդրական դաշտի կատարելագործման աշխատանքներ:

Մշակույթի նախարարի խոսքով՝ 2017 թ. ոլորտում իրականացվել է 2 782 591 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում. մասնավոր ներդրումը կազմել է 2 680012 ԱՄՆ դոլար, պետական համաֆինանսավորումը՝ 102 579 ԱՄՆ դոլար: Մասնավորապես, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներդրվել է ներկայացումների էլեկտրոնային տարբերակի ցուցադրման համակարգ, ստեղծվել են գինու պատմության թանգարան, ժամանակակից ձևաչափով գրախանութ և «CINEMA» կինոդերասանի կենտրոն-ստուդիա, իրականացվել են «Շրջիկ կինոթատրոն», Հ. Թումանյանի տուն-թանգարանի ենթակառուցվածքների արդիականացման, Տիկնիկների թանգարանի ստեղծման, «Աուդիոգիդ բջջային հավելված» ծրագրերը, տեխնիկապես վերազինվել է Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներդրվել է արևային ֆոտովոլտային համակարգ, իրականացվել են հուշարձանների վերականգնման, ամրակայման, պեղման աշխատանքներ:

Արմեն Ամիրյանի խոսքով՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության 68 ՊՈԱԿ-ների համախառն եկամուտները 2017թ. գրանցել են աճի կայուն տեմպեր՝ կազմելով 1 748 537.8 հազ. դրամ՝ 2016 թ. 1 331 849.7 հազ. դրամի դիմաց:

2018 թ. նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումները՝ նոր թանգարանների բացում, Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի բացում, Միասնական երգչախմբի և Համահայկական նվագախմբի համերգներ, Մայիսյան հերոսամարտի և Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի ցուցադրություն, «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք», Պարի համահայկական փառատոն, Կոմիտաս փառատոն, գիտաժողով, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում քաղաքակրթական ցուցահանդեսի բացում, գրավաճառ ցանցի ընդլայնում և այլն:

Կարեն Կարապետյանը նախարարության առջև խնդիր է դրել՝ սահմանել հստակ ձևակերպված հաշվելի թիրախներ ըստ ոլորտային ուղղությունների: «Չափազանց կարևոր է իմանանք մեր մշակույթը և ինքնությունը: Չափազանց կարևոր է նաև մեր մշակույթն այլ երկրներում տարածելը և մեր քաղաքացիներին այլ մշակույթներին ծանոթացնելը, որպեսզի հանդուրժողականությունը, որը բնորոշ է մեր ազգին այլ երկրում  ապրելու դեպքում, սեղմվի այստեղ:  Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես չափազանց շահագրգռված եմ, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները հնարավորություն ունենան գնալ կինո, թատրոն, իրենց պատմությունը ճանաչեն: Այս ամեն ինչը պետք է ձևակերպել խնդիրների, նպատակների տեսքով: Եթե չենք կարողանում ձևակերպել, խնդիրը չի լուծվում», - նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե գյուղական համայնքներում ազգային մշակույթի տարածման ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվում: Մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը զեկուցել է, որ այդ նպատակով 2017 թ. մեկնարկել է «Արար» խորագիրը կրող «Ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագիրը: Սահմանամերձ 13 համայնքում արդեն ստեղծվել է 13 կենտրոն, որոնցում ընդգրկված են այդ համայնքներից ընտրված մասնագետներ և շուրջ 350 երեխա անվճար հիմունքներով ներգրավված է արվեստի տարբեր ճյուղերը ներկայացնող խմբակներում՝ քանդակագործություն, նկարչություն, թատերարվեստ, խաչքարագործություն, երգ, պար, ասեղնագործություն և այլն: 2018 թ. նախատեսվում է եռապատկել կենտրոնների թիվը: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է հնարավորություններ և մեխանիզմ ստեղծել նաև մասնավոր, այդ թվում՝ արտերկրի մեր հայրենակիցներին ծրագրի տարածման գործում ներգրավելու համար:

Անդրադառնալով գերատեսչության 2018 թ. առաջնային անելիքներին՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է հստակ ձևակերպել Հայաստանի մշակութային քաղաքականության նպատակները. «2017 թվականն ամփոփելուց հետո 2018-ի համար կոնկրետ խնդիրներ ձևակերպեք: Ուսումնասիրեք միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե ինչ ինդիկատորներ կան, որոնք կարող են ուղեցույց լինել մեզ համար: Մենք պետք է հստակ ձևակերպենք՝ ինչպես ենք մեր քաղաքացուն մեր մշակույթը սովորեցնում, որպեսզի ինքն իրեն որպես հայ իդենտիֆիկացնի և ինչպես ենք մեր մշակույթը դրսում տարածում: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ ապրում են իմ ընկերները, բարեկամները և երեխաները, պատկերացնում եմ, թե ինչպիսի մշակութային միջավայր կուզենայի, որ լիներ, որպեսզի իրենք ժամանակակից քաղաքացի մեծանային: Ինչպե՞ս անենք, որպեսզի իրենք այս մշակույթի հետ առնչվեն, հայ մեծանան, իրենց մեջ այդ հպարտությունը լինի, բայց նաև ժամանակակից աշխարհի հետ համահունչ լինենք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլարԱվստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումըԿոնգոյում բախումները խոչընդոտել են Էբոլայի դեմ պայքարինՀարավային Սուդանում հարձակման հետևանքով զոհվել է 24 քաղաքացիԹբիլիսիի պայթյունից հետո 28 ընտանիք հյուրանոցում է․ Վրաստանը սգացել է վեց զոհերին«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները բեզոարյան այծերի են ֆիքսելԼեհաստանը պնդում է՝ Ռուսաստանը երկու անգամ փորձել է սպանել ուկրաինա-ամերիկացի ռեփերինԲեռնատարը Կոլումբիայում հարվածել է հետիոտների ու մեքենաների․ 5 զոհ, 9 վիրավոր Հրթիռներ, լրտեսներ ու նոր ճնշում Մոսկվայի վրա. Ընդդիմության արձագանքը՝ Փաշինյանի ՍահմանադրությանըԱլիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբՄեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում՝ երաշտի դեմ պայքարելու համարՌոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել է
Ամենադիտված