ԱԺ-ն ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման մասին օրինագիծը
Քաղաքական
ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 89, դեմ՝ 7 պատգամավոր:
Նախագծին կողմ քվեարկեց «Ելք» խմբակցությունը՝ դժգոհություն հայտնելով, որ Անվտանգության խորհրդի կազմում չեն լինի ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը:
2015 թ. սահմանադրական փոփոխություններով սահմանվել է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է հանրապետության վարչապետը, իսկ խորհրդի կազմավորման և գործունեության կարգը պետք է սահմանվի օրենքով:
Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու Վարչապետը, Առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը