Սփյուռքի հետ աշխատելու շոտլանդական փորձը
Սփյուռք
Մեծ Բրիտանիա գործուղված ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանն այսօր Գլազգոյում հանդիպեց Շոտլանդիայի մշակույթի և արտաքին հարաբերությունների նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Ռութ Սթիլի հետ:
Ա. Մխիթարյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության օրենսդրական հիմքերը, նպատակները և կառուցվածքը, իրականացվող ծրագրերը և դրանց համահայկական ընդգրկումը:
Տպավորված լինելով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությամբ` շոտլանդացի գործընկերները հայկական փորձն ու համահայկական ծրագրերը կուսումնասիրեն համացանցում` ընթերցելով նաև “Հայերն այսօր” էլեկտրոնային պարբերականը:
Ինչպես տեղեկացրեց տիկ. Սթիլը` Շոտլանդիայի կառավարությունը ստեղծել է մի շարք «գործիքներ», որոնցով աշխատում է սփյուռքի հետ: Մասնավորապես, ստեղծվել են մի շարք էլեկտրոնային կայքէջեր, այդ թվում` Scotland.org, էլեկտրոնային ցանցեր և ընկերակցություններ: 2009 թվականին կազմակերպվել է «Տունդարձի» տարի, որի շրջանակներում ավելի քան 95000 շոտլանդացիներ սփյուռքից այցելել են հայրենիք՝ մասնակցելու կազմակերպված տոնակատարություններին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան