Սիրիայի բնապահպանության նախարարը հայուհի է
Սփյուռք
Սիրիայի՝ Բաշար ալ-Ասադի թիվ 210 որոշմամբ ձևավորված նոր կառավարության 30 նախարարների թվում է նաև հայազգի Նազիրա Ֆարահ Սարգիսը, ով նշանակվել է բնապահպանության նախարար: Այս մասին հաղորդում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը։
Ինչպես հայտնում է հայկական «Խաբար արմանի» արաբալեզու կայքը, Նազիրա Ֆարահ Սարգիսը «սերում է Սիրիայի հայկական համայնքից»: Ծնվել է 1962-ին, Հալեպում, քիմիկոս է, գիտությունների թեկնածու, աշխատել է Հալեպի համալսարանում: Կայքը տեղեկացնում է նաև, որ Սիրիայի Ազգային ժողովի պատգամավոր առաջադրված, սակայն չհաղթած Սունբուլ Սունբուլյանը ևս ներառվելու է նոր կառավարությունում:
Ավելի վաղ հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահ Լևոն Զաքին «Սիրիահայ նախարար» վերնագրով հոդված էր հրապարակել, որում խոսում էր Սիրիայի նոր կառավարությունում հայազգի նախարար ունենալու կարևորության մասին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան