ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց տեր և տիկին Վարդան ու Սիրանուշ Գևորգյաններին
Սփյուռք
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Իմ Հայաստան» փառատոնի «Պարարվեստի օրեր»-ի շրջանակներում մենահամերգներով հանդես եկող «Գևորգյան պարի ակադեմիայի» գեղարվեստական ղեկավար Վարդան Գևորգյանին, նրա տիկնոջը` Սիրանուշին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանին:
Հանդիպման ընթացքում Հ.Հակոբյանը հյուրերին ներկայացրեց նախարարության եռամյա գործունեությունը և հետագա ծրագրերը:
Նշենք, որ հուլիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգը նվիրված է «Գևորգյան պարի ակադեմիայի» գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Վարդան Գևորգյանի ստեղծագործական 30 և ծննդյան 50 ամյակներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան