ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Տիգրան Մանսուրյանին
Սփյուռք
Հունիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին:
Հ.Հակոբյանը մաեստրոյին ծանոթացրեց նախարարության գործունեությանը, առաջիկա ծրագրերին:
Տիգրան Մանսուրյանը հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներից է. նրա ստեղծագործությունը XX դարի եվրոպական երաժշտության նվաճումների և հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ինքնատիպ համադրումն է:
Տ.Մանսուրյանի ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից, որոնք ներկայացվում են արդի երաժշտական լեզվով, և աչքի են ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան