Իտալացիները կխաղան Եվրո 2012- ի եզրափակիչում
Սփյուռք
Ավարտվեցին Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: Վերջին խաղը տեղի ունեցավ Վարշավայի օլիմպիական մարզադաշում, որտեղ իրենց ուժերը չափեցին Գերմանիայի և Իտալիայի հավաքականները: Առաջին խաղակեսի ընթացքում իտալացիները ունեին տարածքային առավելություն, որը վերածեցին գոլի: Նոերի դարպասը երկու անպատասխան գնդակ ուղղարկեց Մարիո Բալոտելլին, վերջինս Եվրոպայի առաջնության պատմության ընթացքում դարձավ առաջին իտալացի ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում երեք գոլ է խպել: Երկրորդ խաղակեսի վերջին րոպեին Մեզութ Օզիլը 11 մետրանոց հարվածով խփում է հեղինակության գոլը և կրճատում հաշվի տարբերությունը` 2-1: Սակայն այլևս գերմանացիներին չի հաջողվում գրավել Բուֆֆոնի պաշտպանած դարպասը: Որի արդյունքում ֆուտբոլասերները ականտես կլինեն Իտալիա-Իսպանիա եզրափակիչ խաղին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան