Հայաստանը պատրաստ է ընդունել սիրիահայությանը. Սուրեն Մանուկյան
Սփյուռք
«Հայաստանը պատրաստ է ընդունել սիրիահայությանը»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց արաբագետ Սուրեն Մանուկյանը։
Սիրիայի համար այս ճգնաժամային իրավիճակում տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի պաշտոնական աջակցությունը խիստ կարևոր է, որը մինչ այսօր չի իրականացվում մեր ղեկավարության կողմից։
Իսկ Lurer.com-ի այն հարցին, թե արդյո՞ք ճգնաժամի պատճառով Սիրիայից Հայաստան վերադարձողներ կան, արաբագետը հայտնեց, որ սիրիահայերը ոչ թե Հայաստան են վերադառնում, այլ փորձում են հաստատվել Լիբանանում։
Այսօր սիրիահայերը փորձում են ձեռք բերել հայկական անձնագրեր, քանի որ սիրիական անձնագրերն արևմտյան երկրներում ճիշտ չեն ընկալվում։
Նշենք նաև այն, որ Սիրիայի հայ համայնքը հասնում է մոտ 60,000-ի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան