Տղամարդն ատրճանակով ու նռնակով ներխուժել է խանութ, սակայն նրանից ոչ ոք չի վախեցել (տեսանյութ)
ՏեսանյութերՀամացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է խանութի թալանման անհաջող ու զավեշտալի փորձը։ Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Չիտայի շրջանում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ատրճանակով ու նռնակով զինված տղամարդը մոտենում խանութի դրամարկղին և սպառնում գանձապահին։ Սակայն ո՛չ տղամարդու քայլը, ո՛չ նրա ունեցած զինատեսակները չեն վախեցնում խանութի աշխատողին և անգամ հաճախորդներին։
Հանցագործը նետել է գանձապահի դիմաց իր ձեռքի փաթեթն ու պահանջել գումար դնել մեջը, կողոպուտի փորձին հանգիստ հետևել է հաճախորդը, որը, ուշադրություն չդարձնելով սպառնալիքներին, ցանկացել է կատարել իր վճարումը։
Արդյունքում, գողը ստիպված է եղել հեռանալ առանց ոչնչի։ Իրավապահները փնտրում են անհաջողակ հանցագործին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)