«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Արսենալ»-ը չպարզեցին հաղթողին (տեսանյութ)
Տեսանյութեր
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալեց Լոնդոնի «Արսենալ»-ին:
Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Խաղի 26-րդ րոպեին Շկոդրան Մուստաֆին բացեց հաշիվը: 4 րոպե անց Անտոնի Մարսիալը խփեց պատասխան գոլը:
Երկրորդ խաղակեսում` 68-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ալեքսանդր Լակազեթ, իսկ մանչեսթերյան թիմին պարտությունից փրկեց Ջեսսի Լինգարդի գոլը. ֆուտբոլիստն աչքի ընկավ 69-րդ րոպեին:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղի մասնակցեց 46-րդ րոպեից:
Այս խաղից հետո լոնդոնցիները 31 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում են, մանչեսթերյան ակումբը 8-րդն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)