Թուրքական «T24» պարբերականի լրագրող Շիրին Փայզընը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով գտնվել է Երևանում և կարճ զրույց ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը:
Փայզընը Փաշինյանից հետաքրքրվել է, թե որն է նրա առաջնային նպատակը և ինչն է փոխելու Հայաստանում:
«Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է, և ըստ իս՝ այս պահին մենք դրան հասել ենք»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը թուրք լրագրողի այն հարցին, թե ինչպես է զարգանալու Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ՝ ասել է, որ այդ մասին կխոսի ավելի ուշ: