Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել
Բլոգոսֆերա
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է ստացել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանը:
«Րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)