Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստել է ՄԻԵԴ դիմելու փաստաթղթերը
Իրավունք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը 1-2 օրվա խնդիր է, գանգատն ամբողջությամբ պատրաստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Հենց հիմա իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատն՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան: Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցած խախտումները ՄԻԵԴ-ում կստանան արժանի գնահատականներ», - ասաց Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ ՄԻԵԴ ուղարկվելիք գանգատում անդրադարձ կա նաև ՀՔԾ պետի, ԱԱԾ տնօրենի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումներին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան