Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը ռինգ վերադառնալու մասին
Սպորտ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը վերսկսել է թեթև մարզումները:
«Դեռևս շարունակում եմ բուժվել, սակայն թեթև մարզումներս վերսկսել եմ: Թեպետ հիմա մարզումների ժամանակ մի քիչ տկար եմ ինձ զգում, բայց չեմ դադարեցնում մարզումներս: Դեռևս հստակ չէ, թե երբ կվերադառնամ, սակայն մեծ է հավանականությունը, որ փետրվար ամսին արդեն կմենամարտեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ավագյանը:
Արամ Ավգագյանը պետք է մենամարտեր դեկտեմբերի 15-ին: Բռնցքամարտիկը պետք է մրցեր Ուզբեկստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Ռաուշանովի հետ: Սակայն առողջական խնդիրների պատճառով մենամարտը չկայացավ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)