«Արցախ»-ը գերազանցեց «Էրեբունի»-ին
Սպորտ
Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության հերթական տուրում մրցեցին «Արցախ»-ը և «էրեբունի»-ն:
Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 12-րդ տուրի երկրորդ խաղում «Արցախը» սեփական հարկի տակ 80-67 հաշվով վստահ առավելության հասավ «Էրեբունի» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ալբերտ Թադևոսյանը («Արցախ»), ով վաստակեց 32 միավոր:
12-րդ տուրի վերջին՝ «Արթիկ-Ման Հոլդինգ» - «Ուրարտու» հանդիպումը հետաձգվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)